Նորություններ
Նորարարական երիտասարդական ճամբար

Նորարարական երիտասարդական ճամբար

17.07.2019
Նորարարական երիտասարդական ճամբար

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի երիտասարդների կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հունիսի 22-24-ը Ծաղկաձորում կազմակերպել էր նորարարական երիտասարդական ճամբար՝ ընտրված 20 սիրիահայ և տեղացի մասնակիցների համար:

Ճամբարում երիտասարդները մասնակցեցին տարբեր դասընթացների` համայքների խնդիրներին ստեղծագործ մոտեցումներով լուծումներ գտնելու և ծրագրեր իրականցնելու թեմաներով: Երիտասարդների համար նաև կազմակերպվել էր լուսանկարչության պարապմունք։

20 մասնակիցները հնարավորություն ունեն մասնակցելու փոքր դրամաշնորհային մրցույթի՝ իրենց նախաձեռնություններն իրականացնելու համար։

Ճամբարն ընթացավ ընկերական և ջերմ մթնոլորտում: