Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հաջողության պատմություն. Գարիկ Ալավերդյան [uri] => /news/success-story-garik-alaverdyan.html [id] => 429 ) 1
Հաջողության պատմություն. Գարիկ Ալավերդյան

Հաջողության պատմություն. Գարիկ Ալավերդյան

01.06.2020
Հաջողության պատմություն. Գարիկ Ալավերդյան

Գարիկ Ալավերդյանը բնակվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, սովորում է Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում։ Նա շատ էր երազում մասնակցել ՖԼԵՔՍ ծրագրին։

- ՖԼԵՔՍ ծրագրի մասին լսել էի դեռևս ամռանը, որից հետո սկսեցի փնտրել այնպիսի կազմակերպություններ, որոնք կօգնեն ինձ հասնել իմ երազանքին, և փնտրտուքի ճանապարհին ընկերներիս խորհրդով հայտվեցի Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղում, - պատմում է Գարիկը։

Նա ներգրավվեց Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող հմտություններ զարգացնող բազմաթիվ դասընթացներում, այդ թվում՝ անգլերենի ակումբում։

Ծրագրի մենթորների հետ աշխատանքի արդյունքում Գարիկը շուտով սկսեց հաճախել անգլերեն լեզվի ավելի խորացված դասընթացի, և 3 ամսում լեզվի իմացությունը զրոյից հասցրեց այն մակարդակի, որ կարողացավ դիմել ՖԼԵՔՍ ծրագրին։ Հաղթահարելով բոլոր 3 փուլերը՝ Գարիկն արդեն ծրագրի մասնակիցների շարքում է և հիմա պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ նոր երազանքների հետևից։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ