Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Սիրիահայ կանայք շարունակում են հաճախել հոգեբանական կենտրոն [uri] => /news/syrian-armenian-women-continue-attending-events-of-armenian-red-cross-society.html [id] => 366 ) 1
Սիրիահայ կանայք շարունակում են հաճախել...

Սիրիահայ կանայք շարունակում են հաճախել հոգեբանական կենտրոն

23.12.2019
Սիրիահայ կանայք շարունակում են հաճախել հոգեբանական կենտրոն

Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում շարունակաբար անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ, ուսումնական այցեր, որոնց նպատակն է աջակցել սիրահայերի ինտեգրմանը Հայաստանում։

 

Դեկտեմբերի 12-ին «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակներում 17 սիրիահայ կանայք հանդիպեցին բժիշկ-էնդոկրինոլոգ Նաիրա Մուրադյանի հետ, որը սիրով կիսվեց իր հարուստ գիտելիքներով՝ անդրադառնալով շաքարային դիաբետին, վահանաձև գեղձի հիվանդություններին, նաև պատասխանեց կանանց հարցերին։

Վերջում արդեն ավանդական դարձած սուրճի սեղանի շուրջ կիսվեցին տպավորություններով, քննարկեցինք ծրագրի արդյունավետությունը: Կանայք նշեցին, որ նման տեղեկատվությունը շատ օգտակար է։

 

Դեկտեմբերի 20-ին  16 սիրիահայ և տեղացի շահառուների հետ «Լոֆթ» ժամանցային ակումբում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ամանորյա միջոցառում էր կազմակերպել՝ խաղերով, ուրախ տրամադրությամբ տոնածառի թխվածքաբլիթ-խաղալիքներ պատրաստելով։ Միջոցառումն ավարտվեց ամանորյա բարեմաղթանքներով ու բացիկների փոխանակմամբ։

 

ԻՐԻՍ ծրագիրը իրականացվում է Ի պատասխան Սիրիական Ճգնաժամի ստեղծված Եվրոպական միության տարածաշրջանային Թրասթ Ֆոնդի՝ «Մադադ»-ի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ։, Ավստրիական Կարմիր խաչի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հայկական կարիտաս Բարեգործական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերակցության, Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի կողմից։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ