Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => 13 համայնքային նախաձեռնություն կիրականացվի [uri] => /news/13-young-initiators-received-grants-from-the-arcs.html [id] => 581 ) 1
13 համայնքային նախաձեռնություն կիրականացվի

13 համայնքային նախաձեռնություն կիրականացվի

06.07.2023
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
13 համայնքային նախաձեռնություն կիրականացվի

Հուլիսի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում «Երիտասարդ առաջնորդների ակադեմիայի» 13 հաղթողները ստացան դրամաշնորհներ՝ իրենց համայնքային նախաձեռնություններն իրականացնելու համար։

Դրամաշնորհի վկայականները հանձնեցին ընտրական կոմիտեի անդամները՝ ՀԿԽԸ, ԿԽՄԿ, ԿԽՄՖ և Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները։

Արդեն երկրորդ տարին է 16-ից 25 տարեկան երիտասարդ նախաձեռնողներին հնարավորություն է ընձեռում հանդես գալ համայնքային խնդիրները լուծելու նորարական գաղափարներով: Խնդիրները հիմնականում վերաբերում էին կրթության և երիտասարդների կարողությունների զարգացմանը, առողջ ապրելակերպին և այլ։

Այս տարի ծրագրին դիմել է ավելի քան 130 երիտասարդ՝ Երևանից և մարզերից՝ Վայոց ձոր, Սյունիք, Լոռի, Շիրակ, Կոտայք, Արմավիր, Տավուշ, Գեղարքունիq, որոնցից հարցազրույցով ընտրված 13 լավագույն գաղափարների հեղինակները մասնակցել են հունիսի 12-16-ն Աղվերանում կազմակերպված ճամբարին: Այստեղ երիտասարդները սովորել են գաղափարը վերածել ծրագրի և պատշաճ ձևով ներկայացնել պոտենցիալ դոնորներին։

Անուշ Խաչատրյան, 24 տարեկան, Կոտայքի մար, Արամուս համայնք.

- Ես դիմել եմ «Ավելի երաժշտական Արամուս» ծրագրով։ Պատրաստվում եմ բացել երաժշտական կենտրոն, որտեղ կլինեն երաժշտական գործիքներ։ Իմ ծրագիրն անապահով ընտանիքների երեխաների համար է, ովքեր վճարելու և գործիքներ գնելու հնարավորություն չունեն, բայց օժտված են տաղանդով։ Ցանկանում եմ իրենց համար կազմակերպել դասեր և ապահովել գործիքներով։

 

Վազգեն Գասպարյան, 18 տարեկան, Տավուշի մարզ, Աչաջուր գյուղ

- Ես դիմել եմ «Ռեինովացիա» ծրագրով։ Այն ենթադրում է թղթի վերամշակման նոր տարբերակ։ Ճիշտ է, մենք չենք մշակել այն, բայց այդքան էլ տարածված չէ, ենթադրում է նորարարական լուծումներ թղթի վերամշակման համար, որից ստանում ենք արտադրանք: Ես Տավուշի գիտելիքի նորարարական հաբի կամավոր անդամ եմ ու համագործակցելում եմ իրենց հետ, մեր թիմն արդեն հավաքագրվել է՝ բաղկացած է 6 անդամներից, որոնք զբաղվելու են ծրագրով։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ