Նորություններ
Խթանելով ձեռներեցությունը. երիտասարդական...

Խթանելով ձեռներեցությունը. երիտասարդական ճամբար

29.11.2020
 Խթանելով ձեռներեցությունը. երիտասարդական ճամբար

 Գեղարքունիքի մարզի 15-ից 30 տարեկան 40 երիտասարդներ նոյեմբերի 18-ից 20-ն անցան ձեռնարկատիրության թեմայով  տարբնույթ դասընթացներ, գիտելիքներ ձեռք բերեցին հաղորդակցության, շուկայի ուսումնասիրության, համայնքի քարտեզագրման,գաղափարների բիզնես իրագործաման, բիզնես պլանավորման, ֆոնդահայթայթման և այլ ոլորտների վերաբերյալ:

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Աղվերանում կազմակերպել էր երիտասարդական ճամբար՝ «Խթանելով ձեռներեցությունը» թեմայով։ Երկրում COVID-19 համաճարակային իրավիճակից ելնելով՝ ճամբարը խումբ առ խումբ անցկացվեց, յուրաքանչյուր խմբում 20-ական մասնակից։

 

Ճամբարի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն ունեն ստանալու շարունակական խորհրդատվական աջակցություն։

 

 Երիտասարդական ճամբարն իրականացվում է  «#ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ և Դանիական Կարմիր խաչի աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում խթանել կրթություն ստանալու և աշխատելու հնարավորությունները: Հայաստանում ծրագիրը ներառելու է սահմափակ հնարավորություններով 16-30 տարեկան 4000 երիտասարդների Գեղարքունիքի և Տավուշի մարզերում՝ այդ թվում նաև առավել խոցելի 300 երիտասարդի, ովքեր տուժել են զինված հակամարտության և արտագնա աշխատանքի բացասական հետևանքներից: Մոտ 60 երիտասարդ խորհրդատվական և տեխնիկական աջակցություն կստանան՝ սեփական բիզնես գաղափարներն իրականացնելու համար: