Նորություններ
Երիտասարդական նորարարական ճամբար

Երիտասարդական նորարարական ճամբար

10.06.2019
Երիտասարդական նորարարական ճամբար

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտարարում է երիտասարդների կարողությունների զարգացման ծրագիր, որը ներառում է նորարարական երիտասարդական ճամբար և փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես մասնակցել նորարարական ճամբարին:
Ճամբարն իրականացվելու է ս.թ. հունիսի 22-24-ը Ծաղկաձորում: Ճամբարի համար մասնկացության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 18-ը: Մասնակիցներն ընտերվելու են հարցազրույցով:
Դիմելու համար՝ https://forms.gle/Mi8HkYzvNFUYhaqZ7
Հարցերի համար՝ 060 62 50 59:

Միջոցառումն իրականացվում է «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում: 

ԻՐԻՍ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպականմիության՝ Սիրիական ճգնաժամին արձագանքման տարածաշրջանային թրասթ Ֆոնդ՝ «Մադադ»-ի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչիկողմից։ 

Ծրագրի  նպատակն է  ներդրում ունենալ Ինտեգրացիայի ազգային քաղաքականության մեջ, որն ուղղված է Հայաստանում սիրիահայերի արժանապատիվ կյանքի 

ապահովմանը՝ամբողջական պաշտպանության և ինտեգրման միջոցով՝ ունենալով հատուկ նպատակ բարելավել սիրիահայերի և տեղաբնակների սոցիալական և 

տնտեսական դիմակայունությունը,ինչպես նաև հզորացնել Հայաստանի տնտեսական աճի  ինստիտուցիոնալ կարողությունները։ 

Ծրագիրն իրականացվում է  «Հայկական Կարիտաս» Բարեգործական ՀԿ-ից, «ՀայկականԿարմիր խաչի ընկերություն»-ից, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ից, «ՓՄՁ համագործակցության» ասոցիացիայից կազմված կոնսորցիումի կողմից, որը  ղեկավարվում է Ավստրիական Կարմիր Խաչի կողմից։