Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Գերմանացի կամավորները Հայկական Կարմիր խաչում [uri] => /news/german-volunteers-in-armenian-red-cross.html [id] => 210 ) 1
Գերմանացի կամավորները Հայկական Կարմիր խաչում

Գերմանացի կամավորները Հայկական Կարմիր խաչում

13.09.2016
Գերմանացի կամավորները Հայկական Կարմիր խաչում

Գերմանական կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև երիտասարդ կամավորների արդեն ավանդույթ դարձած ամենամյա փոխայցը տեղի ունեցավ օգոստոսի 13-22-ին: Երիտասարդական Կարմիր խաչը ինն օրով հյուրընկալեց 8 կամավորներից և 1 լիդերից բաղկացած Գերմանական ԵԿԽ պատվիրակությանը:

Կարճաժամկետ փոխայցը հնարավորություն տվեց Ազգային ընկերությունների մասնակիցների միջև փորձի փոխանակմանը: Այս տարվա փոխայցի թեման էր «Առաքելությունն է՝ ապրել առողջ»: Գերմանացի և հայ կամավորները մասնակցեցին ծրագրի շրջանակներում կազմակերպված բազմաբնույթ միջմշակութային դասընթացներին և միջոցառումներին, ինչպես նաև այցելեցին տեսարժան վայրեր: Գերմանացի կամավորները փոխայցի 1 օրը հյուրընկալվեցին հայ կամավորների՝ իրենց նոր ընկերների ընտանիքներում: Հյուրընկալող ընտանիքներում անցկացրած ժամանակը Էլ ավելի մտերմացրեց ծրագրի մասնակիցներին:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ