Նորություններ
Հոգեբանական առաջին օգնություն. դասընթաց

Հոգեբանական առաջին օգնություն. դասընթաց

13.08.2020
 Հոգեբանական առաջին օգնություն.  դասընթաց

Ինչպե՞ս հանգստացնել արտակարգ պատահարներից տուժածներին, նրանց հարազատներին, չկորցնել ինքնատիրապետումը սթրեսային իրավիճակներում և օգնել մյուսներին. այս և այլ թեմաներին մարզերում բնակվող 44 կամավորներ ծանոթացան օգոստոսի 12-ին և 13-ին «Առաջին օգնություն» թեմայով դասընթացի ընթացքում:

 Դասընթացի ժամանակ կամավորները հնարավորություն ունեցան գործնականում կիրառել ստացած գիտելիքներն ու հմտությունները:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դասընթացն իրականացնում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանում» ծրագրի շրջանակներում: