Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Վերսկսվում է «Ժպիտների ակումբ» ծրագիրը [uri] => /news/restart-of-smiley-club.html [id] => 549 ) 1
Վերսկսվում է «Ժպիտների ակումբ» ծրագիրը

Վերսկսվում է «Ժպիտների ակումբ» ծրագիրը

10.10.2022
ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
Վերսկսվում է «Ժպիտների ակումբ» ծրագիրը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ավստրիական Կարմիր խաչի և Լիխտենշտեյնի Կարմիր խաչի աջակցությամբ վերսկսում է «Ժպիտների ակումբ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է խթանել մշակութային, սպորտային և ինտելեկտուալ միջոցառումները հանրակացարանաբնակ 7-14 տարեկան երեխաների համար, ովքեր մասնակցում են Երևանի և Կոտայքի ամենօրյա դասերին։


Վերսկսելով «Ժպիտների ակումբ» ծրագիրը, Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն ամեն օր կայցելեն երեխաներին, կօգնեն տնային առաջադրանքների հարցում, ինչպես նաև կվերագործարկեն առանձին խմբակները, ինչպիսիք են անգլերենի, կերպարվեստի և այլն՝ հնարավորություն տալով երեխաներին ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել կոնկրետ առարկաների վերաբերյալ։

Կամավորների կողմից կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ երեխաների ընդհանուր զարգացման համար՝ այցելություններ թատրոններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր։ Միջոցառումներ կկազմակերպվեն նաև տոներին, ինչպիսիք են Ամանորը, Զատիկը, Երեխաների պաշտպանության միջազգային օրը և այլ հատուկ տոներ։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ