Լուրեր և մեդիա
Հարցազրույցներ

    Հարցազրույցներ

    Միայն ընտանիքում չէ, որ պետք է պիտանի լինես. Աննա Եղիազարյան


     Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն արդեն 13 տարի է` ղեկավարում է մարդասիրական կառույցը Հայաստանում։ Ընդհանուր առմամբ նա ՀԿԽԸ-ում է աշխատում արդեն 17 տարի, չնայած նախկինում ունեցած համոզմունքին, որ նույն տեղում երկար աշխատելը լճացման է տանում։ Ասում է, որ մարդասիրական ոլորտում աշխատանքն այնքան բազմազան ու հետաքրքիր է, որ մարդ շարունակ կարողանում է ինչ-որ բան տալ ու ստանալ, նորը սովորել ու սովորեցնել։


    Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ http://ankakh.com/article


     

    Մեզ հավատում ու վստահում են արդեն 97 տարի. ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյան

     

    ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական  Կարմիր Խաչի ընկերությունը մարտի 19-ին կտոնի հիմնադրման 97 ամյակը: Ընկերության 11 մարզային, 1 տարածաշրջանային եւ 52 ճյուղային կազմակերպությունների միջոցով էլ, հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում,իրականացվում է ՀԿԽԸ առաքելությունը`  համախմբելով մարդասիրության ուժը` մեկ նպատակի շուրջ` թեթեւացնել մարդկային տառապանքները, սատար կանգնել այն իրավիճակներին, որոնք կարող են խոցելիությանպատճառ դառնալ: Հայկական  Կարմիր Խաչի ընկերության ընթացիկ եւ ապագա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ:


    Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://armenpress.am/arm/news/



     Լսելի դարձնելով իրենց ձայնը

    Ինչպես են կին ղեկավարները չափանիշներ թելադրում Հայաստանում

     

    Գրեթե մեկ դար Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) օգնել է նվազեցնելու մարդկային տառապանքները՝ արձագանքելով արտակարգ իրավիճակներին, տրամադրելով համապատասխան մարդասիրական օգնություն և աջակցություն: Թեև Ազգային ընկերության գործունեության ամենաակտիվ շրջանը համընկավ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի արձագանքին, կազմակերպությունը վաղուց միայն օգնություն տրամադրելուց անցել է զարգացման ծրագրերի:


    ՀԿԽԸ գործունեության և Հայաստանում կնոջ դերի կարևորութան մասին Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հարցազրույցը՝ հետևյալ հղումով (անգլերեն) https://agbu.org/wp-content/uploads/2017/10/agbu-news-2017-09.pdf