Ինչ ենք անում
Միջազգային գործունեություն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր գործունեության ընթացքում մշտապես համագործակցում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման բոլոր բաղկացուցիչների, կառավարությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ: Ազգային ընկերությունը ձեռք է բերում նոր կապեր, հաստատում և ընդլայնում է համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև քույր ԱԸ-ների հետ:

 

Իր բազմամյա գործունեության ընթացքում ՀԿԽԸ-ն համատեղ ծրագրեր է իրականացրել Նորվեգական, Բրիտանական, Ճապոնական, Դանիական, Ավստրիական, Ամերիկյան Կարմիր խաչերի, Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության,  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գործակալության, Եվրամիության,  Գլոբալ Ֆոնդի, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության բաժնի, Հայ Կարմիր խաչի փոխօգնության կոմիտեի Լիոնի մասնաճյուղի, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի, Առաքելություն արևելք, Գերմանական տեխնիկական համագործակցություն և մի շարք այլ միջազգային և տեղական կազմակերպությունների հետ:  

 

ՀԿԽԸ աշխատակիցներն ու կամավորները մասնակցում են միջազգային հանդիպումների, սեմինարների ու միջոցառումների`ներկայացնելով Ազգային ընկերությունը տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային համագործակցության հանդիպումների, Առաջին օգնության մրցույթների, դասընթացների և ճամբարների ժամանակ: