Ինչ ենք անում
Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոն

    «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում իրականացվում է ողնուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժում, ընդհանուր և հետվնասվածքային վերականգնում, հիվանդների մասնագիտական ուսուցում, սոցիալ-հոգեբանական վերականգնում, սանատոր-կուրորտային բուժումը:

    Ողնուղեղի և ողնաշարի վնասվածքով յուրաքանչյուր հիվանդի հետ աշխատում է առանձին բժիշկ, բուժքույր, վերականգնող թերապիստ, հոգեբան և սպորտային մարզիչ:

    Կենտրոնն ունի ընդլայնված ստացիոնար և ամբուլատոր բժշկական ծառայություններ` ախտորոշում, ջրաբուժություն, ջրային մերսում, ցեխաբուժություն/տորֆաբուժություն,  կինեզոթերապիա, ֆիզիոթերապևտիկ բուժում, բուժական և դասական մերսում, էլեկտրաթերապիա, ինհալացիոն բուժումներ, ասեղնաբուժություն սպորտային համալիր, սթրեսոլոգի  կաբինետ, «ՍԿԷՆԱՌ» բաժանմունք, ներհյուսվածքային էլեկտրոստիմուլացիայի կաբինետ:

    Կենտրոնի գործունեության ընթացքում արդեն բուժվել և իրենց առողջությունն են վերականգնել մոտ 13 000 հիվանդ ՀՀ-ից, ԱՊՀ-ից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից:  2016թ. շրջանակներում  բուժում է ստացել 860  հաշմանդամ, 41 զինծառայող, այդ թվում նաև` Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով վիրավորված, 5 փախստական, ոստիկանության համակարգի 10 աշխատող:

    Հունիսի 10-ին՝   «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում բուժվող զինվորների համար կազմակերպվել էր դասական համերգ: