Ինչ ենք անում
Սոցիալ-առողջապահություն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), նպատակ ունենալով աջակցել կառավարությանը` նվազեցնելու սոցիալապես անապահով թիրախային խմբերի խոցելիությունը և կանխելու վարակիչ և ոչ վարակիչ մի շարք հիվանդությունների (տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, դիաբետ և այլն) տարածումը, լայնածավալ գործունեություն է իրականացնում բնակչության համապատասխան խմբերին սոցիալ-առողջապահական ծառայություններ տրամադրելու, նշված հիվանդությունների, ինչպես նաև Առողջ ապրելակերպի վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ:

 

Այս ուղղությամբ ՀԿԽԸ-ն իրականացնում է բնակչության սոցիալական վիճակի ուսումնասիրություն, սննդամթերքի, հիգիենիկ պարագաների, հագուստի, հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրում, դասընթացների և հանրային միջոցառումների կազմակերպում: