Նորություններ
Տնային ինտեգրացված խնամքի մոդելը ներկայացվեց...

Տնային ինտեգրացված խնամքի մոդելը ներկայացվեց ՀԿԽԸ մարզային մասնաճյուղերին

24.10.2016
Տնային ինտեգրացված խնամքի մոդելը ներկայացվեց ՀԿԽԸ մարզային մասնաճյուղերին

Հոկտեմբերի 18-21-ը Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը` Շվեյցարական Կարմիր Խաչի հետ համատեղ, «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «ՀԿԽԸ ավագ բուժքույրերին և քույրերին տնային ինտեգրացված խնամքի մոդելի ներկայացում» թեմայով դասընթաց:

Դասընթացին մասնակցում էին ծրագրի թիրախային մարզերի՝ Շիրակի և Լոռու ՀԿԽԸ մարզային մասնաճյուղերի ծրագրում ներգրավված անձնակազմերը: Այն վարում էր Շվեյցարական Կարմիր Խաչի բժշկասոցիալական տնային խնամքի և բուժքույրական խնամքի խորհրդատու Սուսաննե Էգլոֆը: Մասնակիցները ընդհանուր տեղեկություններ ստացան Կարմիր Խաչի շարժման, Հիմնարար սկզբունքների, ՀԿԽԸ գործունեության և կառուցվածքի, «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի՝ հատկապես տնային խնամքին առնչվող հատվածի վերաբերյալ, ծրագրի հիմնական նպատակների և ակնկալվող արդյունքների մասին:

Փորձագետը մասնակիցներին ներկայացրեց ավագ բուժքույրերի և բուժքույրերի գործառույթները, կարիքների նախնական գնահատման կարևորությունը ու դրա բաղադրիչները, ծանոթացրեց բժշկական, անհատական, կենցաղային և սոցիալական խնամքի հմտություններին: Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ: