Array ( [label] => Եղիր ներգրավված [uri] => /become-a-volunteer.html [id] => 159 [content] => 0 ) 1
Եղիր ներգրավված
Array ( [label] => Մեր կամավորները [uri] => /become-a-volunteer/our-volunteers.html [id] => 154 [content] => 0 ) 1
Մեր կամավորները
Array ( [label] => Մեր կամավորները [uri] => /become-a-volunteer/our-volunteers/volunteers2.html [id] => 156 [content] => 0 ) 1
Մեր կամավորները
Array ( [label] => Հերմինե Կաֆյան. ​«Կամավորությունը տարիք չի հարցնում, միայն ցանկություն և ժամանակ է պետք» [uri] => /become-a-volunteer/our-volunteers/volunteers2/hermine-kafyan.html [id] => 172 [content] => 1 ) 1
Հերմինե Կաֆյան. ​«Կամավորությունը տարիք չի...

Հերմինե Կաֆյան. ​«Կամավորությունը տարիք չի հարցնում, միայն ցանկություն և ժամանակ է պետք»

Հերմինե Կաֆյան. ​«Կամավորությունը տարիք չի հարցնում, միայն ցանկություն և ժամանակ է պետք»

«Կամավորությունն ինձ տվել է մեծ ընտանիք, ինքնավստահություն, բազմաթիվ հմտություններ, գիտելիքներ։ Այդ աշխատանքի շնորհիվ ինձ հասարակության պիտանի անդամ եմ զգում, իսկ մարդկանց ժպիտը, շնորհակալական հայացքը բավարար է, որ ինքդ քեզնից գոհ լինես ու լավ զգաս»,- ասում է 27-ամյա Հերմինե Կաֆյանը, որը 2015-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունում կամավոր է։

ՀՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, մասնագիտությամբ լոգոպեդ Հերմինեն ասում է, որ անգամ ավարտելուց հետո, երբ աշխատանքի անցնի, չի պատկերացնում, որ կարող է թողնել կամավորությունը Կարմիր խաչում։ «Կամավորությունը տարիք չի հարցնում։ Դրա համար միայն ժամանակ և ցանկություն է պետք»,- ասում է նա։

Անդրադառնալով կամավոր դառնալու դրդապատճառներին` Հերմինեն ասում է, որ ծնվել է Արցախում, 1992-ին իր ընտանիքն ապաստան է գտել Երևանում` հույս ունենալով հետագայում նորից հայրենի բնակավայր` Մարտակերտի Հաթերք գյուղ վերադառնալ: Սակայն հետագայում պարզվել է, որ իրենց տունը կողոպտվել ու հրդեհվել է, իսկ հիվանդանոցը, որտեղ մայրն էր աշխատում, այլևս չկա: Այնտեղ ամեն ինչ կորցնելուց հետո ընտանիքը որոշում է մնալ Երևանում:

«Ղարաբաղից լինելով, այդ ամեն ինչը տեսնելով՝ փորձում ես ինչ-որ բան անել նաև այլոց համար, որովհետև մենք ինքներս այդ օգնությունը ստացել ենք։ Եթե ինքդ դժվար ժամանակաշրջան ես ունեցել, որը քիչ թե շատ հաղթահարել ես, ուրիշին օգնելու հնարավորութան դեպքում հաստատ կօգնես»,- ասում է նա:

Հերմինեն հիշում է, որ Կարմիր խաչի շաբաթօրյակներին դեռ փոքր հասակից է մասնակցել։ Մայրը շուրջ 20 տարի աշխատել է Կարմիր խաչում, դուստրն էլ փոքր հասակից դարձել է մարդասիրական կազմակերպության մեծ ընտանիքի անդամ։ 2015-ին, երբ որպես կամավոր գրանցվում է ընկերությունում, գործունեության համար ընտրում է առողջապահության ոլորտը։ Ինտենսիվ դասընթացներից հետո ընդգրկվում է «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրում՝ դասընթացներ անցկացնելով տարբեր լսարանների համար։

Ասում է՝ կամավորության շնորհիվ դասավանդման, երեխաների հետ աշխատելու փորձ ձեռք է բերել շատ ավելի վաղ, քան համալսարանական պրակտիկան է նման հնարավորություն տվել։

«Մենք համալսարան ենք գնում սովորելու և մեծ մասամբ վճարում ենք դրա համար։ Այստեղ էլ ենք գալիս սովորելու, բայց դրա համար չենք վճարում։ Դրա համար մեզ նույնիսկ շնորհակալ են լինում, մարդկանցից ժպիտ ենք ստանում ու դրա հետ մեկտեղ փորձ ձեռք բերում։ Եթե համալսարանում ինձ չեն սովորեցնել, թե ինչպես ծրագիր գրել և ճիշտ ներկայացնել՝ Կարմիր խաչում ինձ սովորեցրել են»,- ասում է նա։

Հիշում է, թե ինչպես ուսանողական ծանրաբեռնված գրաֆիկը և կամավոր աշխատանքը համատեղելու հնարավորությունների փնտրտուքում միտք հղացավ իր համալսարանում առողջ ապրելակերպին նվիրված ծրագիր իրականացնել։

«30 առողջ օր» ծրագրի շրջանակներում նա հավաքագրում է ուսանողների, նրանց համար մասնագետ հրավիրում, որը ներկայացնում է առողջ ապրելակերպը և վատ սովորությունների ազդեցությունը օրգանիզմի վրա, ապա մարզիչը մեկ ամսվա ընթացքում ցանկացողներին մարզանքներ է սովորեցնում ֆիզիկական ակտիվությունը պահպանելու և առողջ ապրելակերպի համար։ Ծրագիրը եզրափակվում է առողջ սնունդ պատրաստելու մրցույթով, որտեղ մասնագետը մրցողներին նաև խորհուրդ էր տալիս՝ ներկայացնելով տարբեր մթերքների համադրության օգտակար ու վնասակար կողմերը։

Եթե ծրագիրը մանկավարժական համալսարանում իրականացնում էր ոչ համալսարանական ընկերների հետ, ապա դրանից հետո արդեն, ոգևորված նախորդի հաջողությունից, համալսարանական ընկերներով են նոր ծրագիր նախաձեռնում։ Ուսանողներով իրականացնում են «Արի խաղանք» ծրագիրը, որի շրջանակներում հատուկ մանկավարժների կողմից մշակված խաղեր են կազմակերպվում հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների մասնակցությամբ։ Ծրագրի նպատակն էր նպաստել երեխաների ինտեգրմանը և ներառական կրթության ընկալմանը։

«Ուսանողի գրաֆիկն այնպիսին է, որ միշտ չես կարող այդ ընթացքում աշխատել, փորձ ձեռք բերել։ Մինչդեռ կամավորությունը հարմարվում է քո գրաֆիկին։ Այս դեպքում կամավորությունը լավագույն տարբերակն է, այն նպաստում է քո անձնային աճին, փորձ ես ձեռք բերում, իսկ ավարտելուց հետո էլ ավելի հեշտ է լինում աշխատանք գտնել»,- ասում է Հերմինեն և հավելում։ - Մարդիկ կան, որ իրենց մարդասիրությունը գումարի նվիրատվությամբ են դրսևորում։ Երբ ուսանող ես ու գումար հատկացնել չես կարող, կարող ես նվիրել քո ունեցած ամենաթանկ բանը՝ ժամանակը։ Կամավորական աշխատանքը շատ մեծ դրական ազդեցություն է թողնում հենց մեր ապագայի վրա»։

Խոսելով կամավորության օգուտների մասին՝ Հերմինեն նշում է, որ բացի ինքնաբավարարվածության զգացումից ու փորձից, այն իրեն նաև բազում ծրագրերում միավորներ վաստակելու և հետևաբար՝ հաղթելու հնարավորություն է տվել։ Վստահ է, որ կամավորության մասին հարցը դեր է ունեցել Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակին արժանանալիս, Հունգարիայում ամառային դպրոցի մասնակից ընտրվելիս և այլն։ Վստահ է՝ աշխատանք փնտրելիս նույնպես այն իր դերակատարությունը կունենա։

Կամավորական աշխատանքի պտուղներից է նաև փորձի փոխանակման նպատակով այցը Գերմանիա: Ասում է, որ այցի շրջանակներում ծանոթացել է գերմանական Կարմիր խաչի աշխատանքներին, առաջին բուժօգնության վերաբերյալ նոր գիտելիքներ ստացել: Իսկ ահա Կարմիր խաչում ստացած գիտելիքների շնորհիվ Հունգարիայում կարողացել է ինքնավնասումից հետ պահել հարբած քաղաքացուն, որը կամրջի ալգելապատնեշից այն կողմ էր անցել և ամեն վայրկյան կարող էր ցած ընկնել:

Ամփոփելով՝ Հերմինեն բոլորին կոչ է անում մտածել իրենց հնարավորության սահմաններում կամավորությամբ զբաղվելու մասին: Ասում է, որ այդպես կհամատեղեն երկուսը մեկում` և՛ բարի ու հանրօգուտ գործ կանեն, և՛ անձնապես կաճեն: Իսկ ժամանակ, նրա խոսքով, ցանկության դեպքում հաստատ կգտնվի: Ինքը, օրինակ, դասերի, լողի ու կարատեի և առօրյա այլ զբաղմունքների հետ մեկտեղ կարողանում է ժամանակ գտնել նաև կամավորության համար:

Հայկուհի Բարսեղյան 

http://ankakh.com/article








ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ