Array ( [label] => Մասնաճյուղեր [uri] => /branches.html [id] => 82 [content] => 0 ) 1
Մասնաճյուղեր
Array ( [label] => Արարատի մարզային մասնաճյուղ [uri] => /branches/ararat-regional-branch.html [id] => 1 [content] => 0 ) 1
Արարատի մարզային մասնաճյուղ

    Արարատի մարզային մասնաճյուղ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։

     Արարատի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է`

    • միայնակ առավել խոցելի տարեցներին

    • երեխաներին ու երիտասարդներին

    • անհայտ կորածների ընտանիքներին

    • անապահով ընտանիքներին

    • շաքարային դիաբետ ունեցող տարեցներին

    • տուբերկուլյոզով հիվանդներին

    • Քովիդ-19 համավարակի ժամանակ մեկուսացվածներ

    • Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց 

     

     

    Բարեգործական ճաշարան՝ առավել խոցելի տարեցների համար:

    110 միայնակ տարեցներ

    Ծրագրի շրջանակներում 2017թ-ից Արարատ մարզի Մասիս քաղաքում բացվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության բարեգործական ճաշարան՝ առավել խոցելի տարեցների համար: Նրանք  շաբաթը երեք անգամ ստանում են բարձր կալորիականությամբ սնունդ:

    • միայնակ տարեցների ինտեգրում

    • տարաբնույթ սոցիալական և մշակութային միջոցառումների կազմակերպում

     

    «Շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում»

     

    320 շաքարային դիաբետով հիվանդ մարդ


    Կանխարգելել շաքարային դիաբետը և շաքարային դիաբետի բարդությունները՝ շաքարային կամ նախաշաքարային դիաբետ ունեցող տարեցների մոտ։   

    Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց ինքնակառավարման և շաքարային դիաբետի խնամքի բարելավված հմտություններ

    Առողջ ծերացման, առողջ ապրելակերպի և ռիսկային ու խոցելի խմբի տարեցների շաքարային դիաբետի սկրինինգի վերաբերյալ գիտելքիներ և հմտություններ

    Շաքարային դիաբետ ունեցող տարեցների արդյունավետ նորարարության, ուսուցման և շահերի պաշտպանության կարողություններ ու մշակված գործիքակազմ:

     Բնակչության իրազեկվածության բարձրացում (իրազեկման արշավներ)

     

    Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում 

     56 տուբերկուլյոզով հիվանդ

    • Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին տուբերկուլյոզի վերաբերյալ տեղեկատվության և սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում
    • հանրության շրջանում տուբերկուլյոզի/Քովիդ-19-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

     

    Մարդասիրական արժեքների տարածում

     Տարեկան 500 ուսանող և աշակերտ

     Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:

     • մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանման աշխատանքներ,

    • թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ:


     

     Արձագանք Քովիդ-19 համավարակին


    Աջակցություն Հայաստանում Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Կարմիր խաչի միջազգային Ֆեդերացիայի պատրաստվածության և արձագանքման գործողություններին

     

    Աջակցություն համավարակի հետևանքով մահացության դեպքերի և հիվանդության տարածման տեմպերի նվազմանը` միաժամանակ պաշտպանելով առավել խոցելի խմբերի անվտանգությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը: Ծրագրի ռազմավարությունը իրականացվում է չորս հիմնական ուղղություններով.

    1. Հոգեկան առողջություն և հոգեբանական աջակցություն
    2. Ռիսկերի գնահատում և համայնքի ներգրավվածություն
    3. Ոչ պարենային` հիգիենիկ պարագաների տրամադրում
    4. Հեռավար ուսուցում և դիմակայունության խթանում

     

    Համավարակի ընթացքում աջակիցների համար սոցիալ-հոգեբանական աջակցության ու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման ու գործընկերության ավելացում

    Բացահայտել համաճարակի ժամանակ  օգնություն տրամադրողների կարիքները, նրանց վրա համավարակի հոգեբանական ազդեցությունը և տրամադրել անհրաժեշտ աջակցություն

     

    Սննդի և հիգիենիկ պարագաների տրամադրում

    2812 փաթեթ 

    Միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով ինքնամեկուսացվածներ, ականներից տուժածներ, խոցելի ընտանիքներ: 

     

     

    Արձագանք Ղարաբաղյան հակամարտության սրացմանը

    1791 մարդ ստացել է 68000 ՀՀ դրամ կանխիկ աջակցություն, ընդհանուր առմամբ՝  121.788.000 դրամ:


    Տրամադրվել է 20 682 կտոր մարդասիրական աջակցություն, այդ թվում՝ հիգիենիկ, սննդի, կենցաղային և գրենական պիտույքների փաթեթներ, 

      ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ