Array ( [label] => Մասնաճյուղեր [uri] => /branches.html [id] => 82 [content] => 0 ) 1
Մասնաճյուղեր
Array ( [label] => Արմավիրի մարզային մասնաճյուղ [uri] => /branches/armavir-regional-branch.html [id] => 4 [content] => 0 ) 1
Արմավիրի մարզային մասնաճյուղ

    Արմավիրի մարզային մասնաճյուղ

    Արմավիրի մարզային մասնաճյուղ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։


    Արմավիրի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է`

    •  միայնակ առավել խոցելի տարեցներին
    • երեխաներին ու երիտասարդներին
    •  անհայտ կորածների ընտանիքներին
    • տուբերկուլյոզով հիվանդներին
    • անապահով ընտանիքներին
    • Քովիդ-19 համավարակի ժամանակ մեկուսացվածներին

    Սոցիալ-հոգեբանական աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին

    40 Անհայտ կորածի   ընտանիք

    • Մանրամասն տվյալների հավաքագրում անհայտ կորած անձանց վերաբերյալ
    • Խորհրդատվական հանդիպումների կազմակերպում բժիշկների, իրավաբանների,

              մարզային և տեղական իշխանությունների սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների հետ

    •  Մշակութային միջոցառումների կազմակերպում

    Խարանի և խտրականության նվազեցում և սոցիալ-հոգեբանական աջակցություն

       64 տուբերկուլյոզով հիվանդ

     • Սոցիալ-հոգեբանական աջակցություն բուժումն ընդհատած հիվանդներին

    • Խտրականության վերաբերյալ զրույցներ հիվանդների, հարազատների և բուժօգնության առաջնային օղակի ներկայացուցիչների հետ

     

    Կրթական աջակցություն Հայաստանի անտեսված և  անապահով պատանիներին և աղջիկներին

    24 պատանի

    Երեխաները  սովորում են՝ վարսահարդարում, խոհարարություն և ավտո մեխանիկի գործ՝ աշխատանք գտնելու նպատակով։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ամիս է։

     

     

     Մարդասիրական արժեքների տարածում

    Տարեկան 1000 ուսանող և աշակերտ

    Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:

    •  մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանման աշխատանքներ,

    • թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ:

     

     Սոցիալական աջակցություն անապահով ընտանիքներին

    • Անապահով ընտանիքների ցուցակների պարբերական թարմացում,
    • Անապահով ընտանիքների սննդի փաթեթներ բաշխում։

     

    Արձագանք Քովիդ-19 համավարակին

    Միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով ինքնամեկուսացածվածներ, ականներից տուժածներ, խոցելի ընտանիքներ

    Սննդի և հիգիենիկ պարագաների 1725 փաթեթ:  

      ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ