Մասնաճյուղեր
Կոտայքի մարզային մասնաճյուղ

    Կոտայքի մարզային մասնաճյուղ

     





     


    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները:


    Սոցիալ-հոգեբանական աջակցություն հանրակացարանաբնակ միայնակ ծերերին

    Հայկական Կարմիր խաչի ընկերության  Կոտայքի մարզային մասնաճյուղը իրականացնում է   «Սոցիալ-հոգեբանական աջակցություն հանրակացարանաբնակ միայնակ ծերերին» ծրագիրը: Այն ուղղված է հանրակացարանաբնակ  միայնակ  ծերերի  սոցիալական ներգրավվածությանը, հասարակության ինտեգրմանը  և տնային պայմանների բարելավմանը:

     

    Ծրագրում ընդգրկված են 63 շահառու, (33-ը  Հրազդան քաղաքից, 30՝ Աբովյանից):

     

    Մարզային մասնաճյուղի վեց կամավոր,  շաբաթը մեկ անգամ  այցելում են շահառու տարեցներին, օգնում տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Երեք ամիսը մեկ անգամ տարեցներին տրվում  են սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաններ:

     

    «Խարանի և խտրականության նվազեցում և սոցիալ-հոգեբանական աջակցություն» 

      85 տուբերկուլյոզով հիվանդ

    • Սոցիալ-հոգեբանական աջակցություն բուժումն ընդհատած հիվանդներին

    • Խտրականության վերաբերյալ զրույցներ հիվանդների, հարազատների և բուժօգնության առաջնային օղակի ներկայացուցիչների հետ

    Սննդի աջակցություն և ՀԿԽԸ մասնաճյուղերի կարողությունների զարգացում Հայաստանի մարզերում

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Շվեյցարական կարմիր խաչի աջակցությամբ սննդի աջակցության ծրագիր է իրականացնում Արագածոտն, Արարատ, Տավուշ, Կոտայք  մարզերում։ Կոտայքի 70 միայնակ անապահով տարեց ամեն ամիս սննդային փաթեթ են ստանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից:


    Մարդասիրական արժեքների տարածում

    Տարեկան 650 ուսանող և աշակերտ

    Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:

    •  մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանման աշխատանքներ,

    • թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ: