Array ( [label] => Մասնաճյուղեր [uri] => /branches.html [id] => 82 [content] => 0 ) 1
Մասնաճյուղեր
Array ( [label] => Լոռու մարզային մասնաճյուղ [uri] => /branches/lori-regional-branch.html [id] => 3 ) 1
Լոռու մարզային մասնաճյուղ

    Լոռու մարզային մասնաճյուղ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։

     

    Լոռու մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է`

     

    • միայնակ առավել խոցելի տարեցներին

    • երեխաներին ու երիտասարդներին

    • անհայտ կորածների ընտանիքներին

    • անապահով  ընտանիքներին

    • խոցելի համայնքներին

    • տուբերկուլյոզով հիվանդներին

    • Քովիդ-19 համավարակի ժամանակ մեկուսացվածներին 

    • Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց։

     

    Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ երկարակեցություն

    231 անկողնային տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք՝ Վանաձորից, Ալավերդուց և Սպիտակից

     

    • պրոֆեսիոնալ բուժքույրական խնամք (5 բուժքույր)

    • տնային խնամողի (15 տնային խնամող) և կամավորների (40 կամավոր) աջակցություն

    • խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ, հիգիենիկ պարագաներ

    • Ակտիվ երկարակեցության գործողությունների նախաձեռնող խմբեր 13 համայնքներում

     

    Խարանի և խտրականության նվազեցում և սոցիալ-հոգեբանական աջակցություն

    24 տուբերկուլյոզով հիվանդ

     

    • Սոցիալ-հոգեբանական աջակցություն բուժումն ընդհատած հիվանդներին

    • Խտրականության վերաբերյալ զրույցներ հիվանդների, հարազատների և բուժօգնության առաջնային օղակի ներկայացուցիչների հետ

     

    Մարդասիրական արժեքների տարածում

    Տարեկան 2800-3000 ուսանող և աշակերտ

     

    Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:

     

    • Լոռու մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանման

    աշխատանքներ,

    • թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ:

     

    Սոցիալ-հոգեբանական աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին

    26 Անհայտ կորածի  ընտանիք

     

    • Մանրամասն տվյալների հավաքագրում անհայտ կորած անձանց վերաբերյալ

    • Խորհրդատվական հանդիպումների կազմակերպում բժիշկների, իրավաբանների,

    մարզային և տեղական իշխանությունների սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների հետ

    • Մասնագիտական դասընթացների կազմակերպում ընտանիքների անդամների համար

    • Մշակութային միջոցառումների կազմակերպում 

     

    Աղետների ռիսկերի կառավարում/Համայնքների դիմակայունության բարձրացում

     

    • Աղետներին և արտակարգ իրավիճակներին հրատապ և արդյունավետ արձագանք՝ կարիքների գնահատում, մարդասիրական օգնության տրամադրում

    • Համայնքային կամավորական արձագանքման թիմերի ստեղծում, արձագանքման հանդերձանքի և գույքի տրամադրում

    • Ուսուցիչների և աշակերտների ուսուցում

    • Դպրոցներում տարհանումների և վարժանքների կազմակերպում

    • Դպրոցներում տարհանման նշանների տեղադրում

    • Աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ իրազեկման բարձրացում

    • Աջակցություն համայնքների սելավատարերի կառուցմանը և վերանորոգմանը

    • Աջակցություն հակահրդեհային ջրավազանների վերանորոգմանը

    • Աջակցություն խմելու ջրի համակարգի արդիականացմանը

    • Աջակցություն համայնքի արտաքին լուսավորության ապահովմանը

    • Աջակցություն մանկապարտեզների ու մշակութային տների արդիականացմանը

    • Կլիմայի փոփոխության ադապտացիոն կենտրոն


    Արձագանք Քովիդ-19 համավարակին

    Միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով ինքնամեկուսացածվածներ, ականներից տուժածներ, խոցելի ընտանիքներ

    Սննդի և հիգիենիկ պարագաների 3903 փաթեթ:  

     


     

     

      ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ