Array ( [label] => Մասնաճյուղեր [uri] => /branches.html [id] => 82 [content] => 0 ) 1
Մասնաճյուղեր
Array ( [label] => Շիրակի մարզային մասնաճյուղ [uri] => /branches/shirak-regional-branch.html [id] => 2 [content] => 0 ) 1
Շիրակի մարզային մասնաճյուղ

    Շիրակի մարզային մասնաճյուղ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։

     

    Շիրակի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է`

    • միայնակ առավել խոցելի տարեցներին

    • երեխաներին ու երիտասարդներին

    • անհայտ կորածների ընտանիքներին

    • անապահով  ընտանիքներին

    • խոցելի համայնքներին                                                                                                                                                          

    • տուբերկուլյոզով հիվանդներին

    • Քովիդ-19 համավարակի ժամանակ մեկուսացվածներին

    • Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց

      

    Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ երկարակեցություն

    230 միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք՝ Գյումրիում, Արթիկում և Մարալիկում։

     

    • պրոֆեսիոնալ բուժքույրական խնամք (5 բուժքույր)

    • տնային խնամողի (14 տնային խնամող) և կամավորների (38 կամավոր) աջակցություն

    • խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ, հիգիենիկ պարագաներ

    • Ակտիվ երկարակեցության գործողությունների նախաձեռնող խմբեր 12 համայնքներում՝ 168 տարեցների ներգրավմամբ: 

     

    Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

    40 տուբերկուլյոզով հիվանդ

     

    • ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին տուբերկուլյոզի վերաբերյալ տեղեկատվության և սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում

    •հանրության շրջանում տուբերկուլյոզի/Քովիդ-19-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

      

    Մարդասիրական արժեքների տարածում

    Տարեկան 2800-3000 ուսանող և աշակերտ

     

    Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական

    գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:

     

    • Շիրակի մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանման աշխատանքներ,

    • թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ:

     

     Սոցիալ-հոգեբանական աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին

    13 Անհայտ կորածի  ընտանիք

     

    • Մանրամասն տվյալների հավաքագրում անհայտ կորած անձանց վերաբերյալ

    • Խորհրդատվական հանդիպումների կազմակերպում բժիշկների, իրավաբանների, մարզային և տեղական իշխանությունների սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների հետ

    • Մասնագիտական դասընթացների կազմակերպում ընտանիքների անդամների համար

    • Մշակութային միջոցառումների կազմակերպում

     

    Աղետների ռիսկերի կառավարում/Համայնքների դիմակայունության բարձրացում

     

    • Աղետներին և արտակարգ իրավիճակներին հրատապ և արդյունավետ արձագանք՝ կարիքների գնահատում, մարդասիրական օգնության տրամադրում

    • Համայնքային կամավորական արձագանքման թիմերի ստեղծում, արձագանքման հանդերձանքի և գույքի տրամադրում

    • Ուսուցիչների և աշակերտների ուսուցում

    • Դպրոցներում տարհանումների և վարժանքների կազմակերպում

    • Դպրոցներում տարհանման նշանների տեղադրում

    • Աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ իրազեկման բարձրացում

    • Աջակցություն համայնքների սելավատարերի կառուցմանը և վերանորոգմանը


     

     

         Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն

     

     

    2020 թ. մայիսից ՀԿԽԸ-ն, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստորագրված համաձայնագրով ստանձնեց Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարումը՝ կենտրոնի տարածքում ապահովելու մինչև 160 խնամվող անձանց  կացության բարենպաստ միջավայր՝ ապահովելով պատշաճ խնամք, որակյալ սնունդ, համապատասխան առողջապահական, սոցիալ-հոգեբանական և այլ անհրաժեշտ  ծառայություններ, ինչպես նաև վերանորոգման աշխատանքների միջոցով բարեկարգելու հաստատության շենքային պայմանները:

     

     2020 թ. սեպտեմբերին մեկնարկել է «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի» ծրագիրը, որն իրականացվում է  Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ:

     

     Ծրագրի նպատակն է բարելավել ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի բնակիչների ինտեգրացված խնամքի և սոցիալական ծառայությունների որակը:

     

    2022թ. ապրիլին ավարտվել է առաջին մասնաշենքի վերանորոգումը, որտեղ ստեղծվել է պալիատիվ խնամքի բաժանմունք։ Հիմնանորոգվել են մասնաշենքի քսան սենյակները, ճաշարանն ու խոհանոցը, կաթսայատունը, առաջին հարկի միջանցքը: 


     Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում


    Բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ բնակչության առողջության վրա աղետների և արտակարգ իրավիճակների բացասական ազդեցությունն ու հետևանքները նվազեցնելու համար, ինչպես նաև բարելավել համաճարակներին դիմակայելու, առաջին օգնության, հոգեբանական աջակցության կարողությունները: 


    Արձագանք Քովիդ-19 համավարակին

    Աջակցություն Հայաստանում Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Կարմիր Խաչի Միջազգային Ֆեդերացիայի պատրաստվածության և արձագանքման գործողություններին

     

    Աջակցել համավարակի հետևանքով մահացության դեպքերի և հիվանդության տարածման տեմպերի նվազմանը` միաժամանակ պաշտպանելով առավել խոցելի խմբերի անվտանգությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը: Ծրագրի ռազմավարությունը իրականացվում է չորս հիմնական ուղղություններով.

     

    1. Հոգեկան առողջություն և հոգեբանական աջակցություն
    2. Ռիսկերի գնահատում և համայնքի ներգրավվածություն
    3. Ոչ պարենային` հիգիենիկ պարագաների տրամադրում
    4. Հեռավար ուսուցում և դիմակայունության խթանում: 



    Համավարակի ընթացքում աջակիցների համար սոցիալ-հոգեբանական աջակցության ու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման ու գործընկերության ավելացում

    բացահայտել համաճարակի ժամանակ  օգնություն տրամադրողների կարիքները, նրանց վրա համավարակի հոգեբանական ազդեցությունը և տրամադրել անհրաժեշտ աջակցություն: 


    Սննդի և հիգիենիկ պարագաների 3605 փաթեթ

    Միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով ինքնամեկուսացվածներ,  խոցելի ընտանիքներ

     

    Արձագանք Ղարաբաղյան հակամարտության սրացմանը

    408 մարդ ստացել է 68000 ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ՝ 27.744.000 դրամ: 

    1362 հիգիենիկ և 23 գրենական պարագաների փաթեթ: 

     

      ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ