Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => «Մասնաճյուղերի զարգացումը հակամարտությունների և ճգնաժամերի համատեքստում. քաղած դասեր»․ աշխատաժողով [uri] => /news/branch-development-workshop.html [id] => 329 ) 1
«Մասնաճյուղերի զարգացումը...

«Մասնաճյուղերի զարգացումը հակամարտությունների և ճգնաժամերի համատեքստում. քաղած դասեր»․ աշխատաժողով

06.06.2019
«Մասնաճյուղերի զարգացումը հակամարտությունների և ճգնաժամերի համատեքստում. քաղած դասեր»․ աշխատաժողով

«Մասնաճյուղերի զարգացումը հակամարտությունների և ճգնաժամերի համատեքստում. քաղած դասեր»․ աշխատաժողով - քննարկումը 2 օրով մի տեղում հավաքել էր Հայկական, Վրացական և Ուկրաինական Կարմիր խաչերի ղեկավարներին ու աշխատակցիներին, Դանիական Կարմիր խաչի, ԿԽՄԿ գլխամասային և հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև ԿԽՄՖ տարածաշրջանային և Եվրոպական գոտու գրասենյակի ներկայացուցիչներին։

Հանդիպման նպատակն էր վերլուծել վերջին 2-3 տարիներին ներդրված եռակողմ համագործակցային մոդելը, որով իրականցվում էր Ազգային ընկերությունների մարզային մասնաճյուղերի պլանավորված զարգացում, և պլանավորել հետագա անելիքներն այս ուղղությամբ։

ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ողջունելով Կարմիր խաչի շարժման ներկայացուցիչներին Հայաստանում, ասաց․

- Զարգացման ուղղությամբ գործունեություն իրականացնելիս միշտ էլ աշխատանք կա կատարելու, շնորհակալ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ այս ձևաչափի ներդրման գործում աջակցելու համար։ Չափազանց կարևորում եմ համատեղ աշխատանքն ու գործընկերությունը, կարծում եմ, որ սա միակ ձևաչափն է, որ հնարավորություն է տալիս զարգացում ապահովել։

Մասնակիցները ծանոթացան իրականացված աշխատանքի հետ և աշխատեցին հետագա քայլերի պլանավորման ուղղությամբ։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ