Ինչ ենք անում
Իրականացված ծրագրեր
Տուբերկուլոզի վաղ հայտնաբերում բնակչության...

Տուբերկուլոզի վաղ հայտնաբերում բնակչության խոցելի խմբերում

Տուբերկուլոզի վաղ հայտնաբերում բնակչության խոցելի խմբերում

Ֆինանսավորումը՝ Գլոբալ հիմնադրամ

Իրականացումը՝    Երևան և ՀՀ մարզեր

Թիրախային խումբ՝ նախկին ՏԲ հիվանդներ, փախստականներ, արտագնա աշխատանքից վերադարձածներ, տարբեր քրոնիկ հիվանդություններ ունեցողներ, ազատազրկվածներ, սոցիալապես ծանր վիճակում գտնվողներ

Նպատակը՝ հայտնաբերել ՏԲ նոր դեպքեր հասարակության խոցելի խմբերում

Տևողությունը՝   08.01.2017թ. – 30.12.2017թ.


«Տուբերկուլոզի վաղ հայտնաբերումը բնակչության խոցելի խմբերում» ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ մարզերում ՀԿԽԸ կամավորների կողմից իրականացված 13000 հարցումների արդյունքում 2-3 համախտանիշ ունեցող մոտ 3800 մարդ ուղղորդվել է ֆլուրոգրաֆիկ հետազոտության, որոնցից 9 մարդու մոտ հայտնաբերվել է տուբերկուլոզ: Հարցումների մասնակիցներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվել է խորհրդատվություն և տեղեկատվություն տուբերկուլոզի վերաբերյալ:

 

Ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններ.

  • կրթական նյութերի մշակում` ՏԲ կանխարգելման, խարանի և խտրականության կանխարգելման  վերաբերյալ
  • ՏԲ հիվանդների համար դասընթացների կազմակերպում` համայնքային բուժաշխատողների աջակցությամբ և մասնակցությամբ
  • առավել ակտիվ հիվանդների ընդգրկում աշխատանքային խմբերի կազմում
  • հոգեբանի մասնակցությամբ ՏԲ «ակումբներում» հանդիպումների կազմակերպում՝ խարանի և խտրականության նվազեցման նպատակով
  • տարբեր սոցիալական ցանցերում «փակ» խմբերի/ֆորումների ստեղծում՝ ՏԲ հիվանդների շփումն ապահովելու նպատակով
  • Բուժման բարեհաջող ավարտի նշում՝ վերածնունդ միջոցառման միջոցով
  • ՏԲ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը համայնքային իրազեկման միջոցառման կազմակերպում՝ ԶԼՄ-ների մասնակցությամբ: