Ինչ ենք անում
Իրականացված ծրագրեր
Խարանի և խտրականության նվազեցում և...

Խարանի և խտրականության նվազեցում և սոցիալ-հոգեբանական աջակցություն

Խարանի և խտրականության նվազեցում և սոցիալ-հոգեբանական աջակցություն
  • Ֆինանսավորումը՝  Գլոբալ հիմնադրամ
  • Իրականացումը՝    Երևան և ՀՀ մարզեր
  • Թիրախային խումբ՝  արտահիվանդանոցային փուլում բուժում ստացող ՏԲ հիվանդներ
  • Նպատակը՝  Երևանում և ՀՀ մարզերում ՏԲ հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և խարանի և խտրականության նվազեցում, ՏԲ հիվանդների բուժման հետևողականության բարձրացում
  • Տևողությունը՝   01.02.2019թ. – 30.12.2019թ.
  • «Խարանի և խտրականության նվազեցում և սոցիալ-հոգեբանական աջակցություն» ծրագրի շրջանակներում իրականացվում է.
  •  Երևանում և ՀՀ մարզերում ՀԿԽԸ կամավորների, սոցիալական աշխատողների և հոգեբանների կողմից սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում ամբուլատոր փուլում գտնվող ՏԲ հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին
  • Բուժման ցածր հետևողականություն ունեցող ՏԲ հիվանդների հետ անհատական մասնագիտական խորհրդատվության տրամադրում՝ բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
  •  Համայնքային առաջնորդների, բուժաշխատողների հետ համագործակցությամբ կազմակերպվել են իրազեկվածության բարձրացմանն ուղղված համայնքային հանդիպուներ:
  • Բարեհաջող ելքով բուժումն ավարտած ՏԲ հիվանդների համար կազմակերպվել են վերածնունդի միջոցառումներ:
  • ՏԲ հիվանդների կոնտակտավորների համար կազմակերպվել են ֆլուրոգրաֆիկ հետազոտություններ:
  • «ՏԲ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան» նվիրված իրազեկման միջոցառում է կազմակերպվել::