Ինչ ենք անում
Աղետների կառավարում
Իրականացված ծրագրեր
«Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ...

«Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագիր երկրորդ փուլ

 «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագիր երկրորդ փուլ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2012 թ-ի հունիսից մինչև 2013 թ-ի նոյեմբերը իրականացրել է «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի երկրորդ փուլը: Ծրագիրն իրականացվել է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության, Դանիական, Ավստրիական և Իսլանդական Կարմիր խաչերի համաֆինանսավորմամբ: Ծրագրի անցկացման համար, որպես թիրախ ընտրվել էին Շիրակի մարզի 14 գյուղական համայնքներ, 65 դպրոցներ, ընդհանուր 88780 մարդ: Թիրախային համայնքներ էին` Առափի, Սառնաղբյուրի, Անուշավանի, Փանիկի, Մեծ Մանթաշի, Նոր Կյանքի, Բենիամինի, Ազատանի, Պեմզաշենի, Շիրակի, Կապսի, Քեթիի, Մեծ Սեպասարի և Արեգնադեմի համայնքները:

Ծրագրի հիմնախնդիրն էր` հզորացնել թիրախային խոցելի համայնքների դիմակայունությունը աղետներին նախապատրաստվելու, կանխարգելելու և արձագանքելու հարցում Հայկական Կարմիր Խաչի ընկերության` Աղետների ռիսկի նվազեցման համայնքային մոդելի ամփոփման և վավերացման /հաստատման/ միջոցով:

Ծրագրի արդյունքներն են`

1.Նախկին թիրախ համայնքների պատրաստվածության և արձագանքման կարողությունները ամրապնդվել են և ընդլայնվել/փոխանցվել են նոր /հավելյալ համայնքներ` հնարավորություն տալով տեղական բնակչությանը ավելի լավ պատրաստված լինելու և արձագանքելու բնական աղետներին:

1.1.Կազմակերպվել են թարմացման/որակավորման դասընթացներ 9 գործող, ինչպես նաև կազմակերպվել են դասընթացներ 5 նոր համայնքային աղետների նախապատրաստման և արձագանքման կամավորական թիմերի համար (ՀԱՆԱԿԹ), որպես համայնքային մակարդակում աղետին առաջին արձագանքողներ:
1.2.Կազմակերպվել են 10 մարզային / համայնքային ուսումնական վարժանքներ մարզային և տեղական իշխանությունների, ինչպես նաև մարզային փրկարար ծառայության հետ համատեղ:
1.3.Թարմացվել/մշակվել է աղետների նախապատրաստման և կանխարգելման գործողությունների պլանը 9 գործող և 5 նոր համայնքներում:
1.4.Թարմացվել /իրականացվել է <
1.5.Թարմացվել/իրականացվել է Խոցելիության և կարողությունների գնահատում 9 գործող և 5 նոր համայնքներում:
1.6.Կազմակերպվել են հավասարը հավասարի միջև փորձի փոխանակում և աջակցել նոր ՀԱՆԱԿԹ –ին գործող ՀԱՆԱԿԹ –ի օգնությամբ` դաշտային վարժանքների, թիմերի միջև փոխանակման այցելությունների և իրենց համայնքների մոտակայքում գտնվող փրկարար/հրշեջ ջոկատներ այցելելու միջոցով:

2.Առավել տարածված տեղական աղետների և կլիմայի հավանական փոփոխության ազդեցության վերաբերյալ իրազեկման մակարդակը աճել է թիրախ համայնքներում և համայնքի բնակչությունը գիտի, թե ինչպես նվազեցնել իրենց ընտանիքների և դպրոցական միջավայրի խոցելիությունը բնական աղետների նկատմամբ:

2.1.Թարմացվել, խմբագրվել և տպագրվել են առկա ԱՌՆ ոլորտի տեղեկատվական, հաղորդակցության և կրթական (ՏՀԿ) նյութերը:
2.2.Կազմակերպվել է 65 դպրոցներից 150 վերապատրաստված ուսուցիչների համար թարմացման դասընթաց, ինչպես նաև 80 նոր ուսուցիչների համար հրահանգչային դասընթաց:
2.3.Աջակցել են ուսուցիչներին` կազմակերպել թարմացման դասընթաց 14.930 աշակերտների համար, ինչպես նաև կազմակերպվել է դասընթաց 7.040 նոր աշակերտների համար 65 դպրոցներում` ոչ ֆորմալ հետդպրոցական գործողությունների միջոցով: Կազմակերպվել է մրցույթ տեղական և մարզային մակարդակով որոշվել են Աղետի լավագույն ընտանեկան պլանները:
2.4.Կազմակերպվել են սեմինարներ կլիմայի փոփոխության/ կենցաղի պաշտպանության գործողությունների վերաբերյալ թիրախ 14 համայնքներում:
2.5.Աջակցել են տեղական իշխանություններին և համապատասխան նախարարություններին` վերանայելու դպրոցների տարահանման պլանը և համատեղ իրականացնվել են դպրոցներում տարահանման վարժանքներ:

3. Մշակված <> ամփոփվեց և վավերացվեց /հաստատվեց/ Ազգային ընկերության և հիմնական գործընկերների շրջանակում:

3.1.Կազմակերպվել են <>, <>, ինչպես նաև <>, <>, <> և <> թեմաներով տարածաշրջանային դասընթացներ Կարմիր Խաչի աշխատակիցների, կամավորների և հիմնական շահագրգիռ կողմերի համար:
3.2.Իրականացվել են փոքրածավալ կանխարգելման ծրագրեր թիրախ համայնքներում տեղական իշխանությունների և համայնքի բնակչության հետ համատեղ:
3.3.Կազմակերպվել են եռամսյակային կլոր սեղան հանդիպումներ գործընկերների հետ թիրախ մարզում` քննարկվել են համայնքի ԱԿ/ԱՌՆ ոլորտի հարցերը, Հյոգոյի գործողությունների ծրագիրը, ինչպես նաև մշակվել են առաջարկություններ ինտեգրելու ԱՌՆ մարզային և տեղական զարգացման և/կամ տարեկան պլաններում:
3.4.Կազմակերպվել է սեմինար ամփոփվել և հաստատվել/վավերացվել/ են <> բոլոր շահագրգիռ կողմերի հետ համատեղ:

4.Աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը բարձրացել է:

4.1.Թարմացվել և բաշխվել են աղետների կառավարման թեմայով տեղեկատվական բրոշյուրներ, պաստառներ և պլակատներ:
4.2.Մշակվել/թարմացվել է Ազգային ընկերությունների հաղորդակցության ռազմավարությունը:
4.3.Կազմակերպվել են հրապարակային միջոցառումներ նվիրված ԱՌՆ միջազգային օրվան:

5.Համագործակցությունը Հարավային Կովկասում հզորացվեց և ողջ ծրագրի քաղած դասերը հավաքագրվեցին և լուսաբանվեցին տեղական, ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում շահագրգիռ գործընկերների շրջանում` ամրապնդելով գիտելիքների փոխանակումը:

5.1.Կազմակերպվել են ծրագրի մեկնարկի, ինչպես նաև միջանկյալ և վերջնական արդյունքների, քաղած դասերի լուսաբանման համար մամլո ասուլիսներ ԱՌՆ ոլորտի գործընկերների հետ համատեղ:
5.2.Մշակվել են «Լավագույն փորձեր և դասեր» զեկույց, ինչպես նաև «ԱՌՆ համայնքային մոդել» և բաշխվել տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային հիմնական գործընկերներին` կլոր սեղանների, միջազգային կոնֆերանսների ու ԿԽ և ԿՄ գործընկերների միջև փոխանակման այցելությունների ընթացքում:
5.3.Կազմակերպվել են եռամսյակային կոնֆերանսներ կոնսորցիումի գործընկերների և այլ համապատասխան ԿԽ և ԿՄ շահառուների միջև Skype-ի միջոցով:
5.4.Կազմակերպվել են Հարավային Կովկասի ղեկավար/վերահսկող հանձնաժողովի և համագործակցության հանդիպումներ` Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջանի ԿԽ և ԿՄ ընկերությունների մասնակցությամբ:
5.5.Հարավային Կովկասում գործընկերների հետ համատեղ կազմակերպվել է տարածաշրջանային սեմինար քաղած դասերի վերաբերյալ: