Ինչ ենք անում
Աղետների կառավարում
Իրականացված ծրագրեր
Ականներից և պատերազմի հետևանքով պայթուցիկ...

Ականներից և պատերազմի հետևանքով պայթուցիկ նյութերի մնացորդներից (ՊՀՊՆՄ) զոհերի, տուժածների և նրանց կարիքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում

Ականներից և պատերազմի հետևանքով պայթուցիկ նյութերի մնացորդներից (ՊՀՊՆՄ) զոհերի, տուժածների և նրանց կարիքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում

Ականներից և ՊՀՊՆՄ զոհերի, տուժածների և նրանց կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը և վերլուծությունն ականներին առնչվող բոլոր տեսակի ծրագրերի հիմքն է: Նախկինում, ականների/ՊՀՊՆՄ վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը Հայաստանում համակարգված չի իրականացվել: Չնայած որոշ տեղեկություններ առկա են, սակայն դրանց ճշգրտությունը երբեք չի հաստատվել:

Ծրագրի նպատակը

Ծրագրի հիմնական նպատակն էր հավաքագրել, կենտրոնացնել և վերլուծել ականներից տուժածների տվյալներն ու կարիքները` տեղեկատվական կառավարման համակարգի միջոցով և հասանելի դարձնել շահագրգիռ կողմերին:
Կառավարությանն օժանդակելու ՀԿԽԸ դերից բացի, ծրագիրը թույլ տվեց հոգալ ականներից տուժածների կարիքները և խթանել նրանց սոցիալ-հոգեբանական վերաինտեգրումը հասարակության մեջ:

Ֆինանսավորումը` Կարմիր խաչի միջազգային կոմիտե:
Ծրագրի իրականացման տևողությունը՝ 01.01.2014 – 31.12.2014:
Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ բոլոր մարզերը և Երևան քաղաքը:

Ծրագրի ավարտին 400 տուժածներից և նրանց ընտանիքների անդամներից հատուկ համակարգով մշակված հարցաթերթիկների միջոցով հավաքագրվել է տեղեկատվություն, որն էլ իր հերթին հնարավորություն կընձեռի կառավարությանը, պատշաճ կերպով հոգալու նրանց կարիքները:

Հիմնական գործողությունները

1. Ականներից և ՊՀՊՆՄ զոհերի, տուժածների և նրանց կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը:
2. Լրացված հարցաթերթիկների որակի վերահսկում:
3. Ծրագրի իրականացման մշտադիտարկում:
4. Վավերացված հարցաթերթիկների տվյալների մուտքագրում IMSMA տեղեկատվական բազա:
5. Տուժածների կարիքների նախնական վերլուծություն:
6. Հաշվետվությունների/վիճակագրության նախապատրաստում և ներկայացում:
7. Վերջնական հաշվետվության նախապատրաստում: