Ինչ ենք անում
Աջակցություն սիրիահայերին

Աջակցություն սիրիահայերին

Աջակցություն սիրիահայերին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` 2013թ. հոկտեմբերից 2014թ. հունիսն ընկած ժամանակահատվածում Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Ավստրիական Կարմիր խաչի ընկերության օժանդակությամբ, իրականացրել է «Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը:

Ծրագրում ներգրավված էր 300 սիրիահայ ընտանիք, ընդհանուր առմամբ` 900 մարդ: Այն իրագործվելու է Երևանում և Արարատի մարզի Դարբնիկ համայնքում, ուր շուրջ 32 սիրիահայ է ապրում:

«Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը նպատակ ուներ նպաստելու Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանը:

Ծրագրի շրջանակներում

  • Խոցելի ընտանիքներին տրամադրվել են հիգիենիկ ծանրոցներ (ընդհանուր` 7 ամիս) և կենցաղային իրեր (յուրաքանչյուր ընտանիքին` մեկ կապոց),
  • Ձմեռային հագուստ և կոշիկ
  • Քրոնիկ հիվանդություններ ունեցող շահառուներին (ասթմա, շաքարախտ, արյան բարձր ճնշում և այլն) տրամադրվել է դեղորայք,
  • Թիրախային ընտանիքներն աջակցություն են ստացել` սեփական փոքր բիզնես սկսելու համար (սարքավորումներ, բիզնեսի զարգացման դասընթացներ):


Ծրագիրն իրականացվել է համագործակցելով ՀՀ Սփյուռքի նախարարության, Պետական միգրացիոն գործակալության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի հետ: