Array ( [label] => Մասնաճյուղեր [uri] => /branches.html [id] => 82 [content] => 0 ) 1
Մասնաճյուղեր
Array ( [label] => Սյունիքի մարզային մասնաճյուղ [uri] => /branches/arcs-syunik-regional-branch.html [id] => 11 ) 1
Սյունիքի մարզային մասնաճյուղ

    Սյունիքի մարզային մասնաճյուղ

    Սյունիքի մարզային մասնաճյուղ

                                                       

     

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։

     

    Սյունիքի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է

    • միայնակ առավել խոցելի տարեցներին
    • հատուկ կարիքներ ունեցող երեխաներին
    • երեխաներին ու երիտասարդներին
    • խոցելի համայնքների բնակչությանը
    • անապահով ընտանիքներին
    • տուբերկուլյոզով հիվանդներին
    • Քովիդ-19 համավարակի ժամանակ մեկուսացվածներ
    • Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց

     

     Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին

    100 երեխա

     

    • ՀԿԽԸ կամավորները, անցնելով դասընթացներ, ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ և հմտություններ, «Երեխաների  կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում երեխաների համար ութ պարապմունք են անցկացնում, որոնց ընթացքում քննարկում են, թե ինչ իրավունքներ ու կարիքներ ունեն երեխաները, ինչ դեր կարող են ունենալ իրենց համայնքի կյանքում, ինչ է բռնությունը և ինչպես պետք է խուսափել դրանից:
    • Կամավորները, երեխաների համար ընկերական և վստահության մթնոլորտ ստեղծելով՝ հնարավորություն են տալիս նրանց իրենց շրջապատի երևույթների մասին կարծիք ձևավորելու, դրանք ճիշտ ընկալելու և վերարտադրելու: Պարպմունքները նպաստում են նաև երեխաների ընդհանուր զարգացմանը,  նրանց՝ հասակակիցների և մեծերի հետ շփվելու հմտություններ տալիս, դարձնում ավելի համարձակ, զարգացնում հանդուրժողականությունը և խթանում  խնդիրներին կառուցողական մոտեցումների ցուցաբերումը:
    • Դասընթացներից բացի նախատեսված են նաև էքսկուրսիաներ մարզի տեսարժան վայրեր, հետաքրքիր միջոցառումներ:

     

    Գթություն

    200 միայնակ անժառանգ անկողնային կամ հաշմանդամ տարեց

    Տարեցները,որոնցից 30 անկողնային են, 80-ը՝ հաշմանդամ, 3 ամիսը մեկ ստանում են սնունդ: 

     ՀԿԽԸ Սյունիքի մարզի կամավորներն իրականացնում են.

    • տնային այցելություններ, տնային փոքր աշխատանքներ,
    • սննդի և դեղորայքի բաշխում,
    • տարեցների ծննդյան տոների կազմակերպում։

     

    Սոցիալ-հոգեբանական աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին

      22 Անհայտ կորածի  ընտանիք

    • Մանրամասն տվյալների հավաքագրում անհայտ կորած անձանց վերաբերյալ
    • Աջակցություն ընտանիքներին լուծելու իրենց սոցիալական, առողջական և իրավաբանական  խնդիրները
    • Խորհրդատվական հանդիպումների կազմակերպում բժիշկների, իրավաբանների, մարզային և տեղական իշխանությունների սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների հետ
    • Դասընթացների կազմակերպում ընտանիքների անդամների համար
    • Մշակութային միջոցառումների կազմակերպում

     

    Մարդասիրական արժեքների տարածում

     Տարեկան մոտ 1000 ուսանող և աշակերտ

    Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:

     

    • Սյունիքի մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանման աշխատանքներ,
    • թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ:

     

    Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

    26 տուբերկուլյոզով հիվանդ

     

    • Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին տուբերկուլյոզի վերաբերյալ տեղեկատվության և սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում
    • Հանրության շրջանում Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:

     


    Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում

    Համայնքների 549 անդամ

    • Բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ բնակչության առողջության վրա աղետների և արտակարգ իրավիճակների բացասական ազդեցությունն ու հետևանքները նվազեցնելու համար
    • Բարելավել համաճարակներին դիմակայելու, առաջին օգնության, հոգեբանական աջակցության կարողությունները:

     

     


    Աղետների կառավարում և արձագանքում

    Արձագանքման թիմի 12 անդամ

    արտակարգ իրավիճակներին պատրաստվածության բարելավում՝ արձագանքման թիմերի ստեղծման միջոցով,

    արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի գործառույթների բարելավում՝ արտակարգ իրավիճակներում կամավորներին վերահսկելու

     

    Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում

    • ՀՀ-ում ապաստան հայցողներին և փախստականներին առաջնային մարդասիրական և իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
    • Ամեն ամիս մոնիտորինգի իրականացում Սյունիքի մարզի Ագարակի սահմանակետում ամսեկան մեկ անգամ,
    • Վերապատրաստման դասընթացներ՝մուտքի պաշտոնյաների համար:

     

    Ծրագրերի իրականացման Կարողությունների զարգացում

    200 սոցիալապես անապահով անձ

    Կամավորական նախաձեռնությունների իրականացում


     

    Արձագանք Քովիդ-19 համավարակին


    Քովիդ - 19 դիմակայունության բարձրացում ՀՀ-ում

    1480  տեղահանված

    Քովիդ-19 հետևանքների մեղմացում՝ սննդի և հիգիենիկ փաթեթների տրամադրման, տան վարձավճարի աջակցության, կարիերայի զարգացման աջակցման և սոցիալհոգեբանական օգնության տրամադրման միջոցով։ 


    Համավարակի ընթացքում աջակիցների համար սոցիալ-հոգեբանական աջակցության ու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման ու գործընկերության ավելացում

    Բացահայտել համաճարակի ժամանակ  օգնություն տրամադրողների կարիքները, նրանց վրա համավարակի հոգեբանական ազդեցությունը և տրամադրել անհրաժեշտ աջակցություն:

     

    Սննդի և հիգիենիկ պարագաների 1228 փաթեթ 

    Միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով ինքնամեկուսացվածներ, ականներից տուժածներ, խոցելի ընտանիքներ

     


    Արձագանք Ղարաբաղյան հակամարտության սրացմանը


    Սահմանամերձ դպրոցական համայնքներում արտակարգ  իրավիճակներին պատրաստվածության մակարդակի բարձրացում

     

    Սահմանամերձ համայնքների բնակիչներ

    Կրթության հասանելիության ընդլայնում Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով գտնվող կրթական հաստատություններում՝ բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ անվտանգ կրթական միջավայր ապահովելու համար: Դիմակայունության զարգացած հմտություններ կրթական համայնքներում՝ դիմակայելու հակամարտությունների և հետկոնֆլիկտային միջավայրի ռիսկերին:

     

     Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ համայնքների աշակերտների և Արցախից տեղահանված երեխաների համար

    150 երեխա

    Տեղահանված երեխաների դիմակայունության բարձրացում և կրթության աջակցում՝ դասապատրաստման ծառայության տրամադրում

     

    Հակամարտության արդյունքում տուժած անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն

     Տեղահանված 1000 անձ

    Նպաստել  Հակամարտության արդյունքում տուժած անձանց հոգեկան առողջության վերականգնմանը՝ խմբակային կամ անհատական հոգեբանական ծառայությունների տրամադրման միջոցով։


    Զենքի աղտոտում  

    Սահմանամերձ համայնքների 3000 անդամ 

    Միջազգային սահմանի երկայնքով ապրող թիրախային բնակչության իրազեկվածության բարձրացում զենքի առկայությունից բխող ռիսկերի, ավելի անվտանգ վարքագծի դրսևորման վերաբերյալ։ 

     

    2069 մարդ ստացել է 68000 ՀՀ դրամ կանխիկ աջակցություն, ընդհանուր առմամբ՝ 140.692.000դրամ:  

    Տրամադրվել է մարդասիրական օգնության 11 997 փաթեթ, այդ թվում՝ հիգիենիկ, կենցաղային, գրենական պիտույքներ և սնունդ: 


      ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ