Array ( [label] => Մասնաճյուղեր [uri] => /branches.html [id] => 82 [content] => 0 ) 1
Մասնաճյուղեր
Array ( [label] => Վայոց ձորի մարզային մասնաճյուղ [uri] => /branches/arcs-vayots-dzor-regional-branch.html [id] => 9 ) 1
Վայոց ձորի մարզային մասնաճյուղ

    Վայոց ձորի մարզային մասնաճյուղ

    Վայոց ձորի մարզային մասնաճյուղ

    ՀԿԽԸ Վայոց Ձորի մարզային մասնաճյուղ

     

     

     

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝  հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։

    Վայոց ձորի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է․

    • միայնակ առավել խոցելի տարեցներին
    • երեխաներին ու երիտասարդներին
    • անհայտ կորածների ընտանիքներին
    • անապահով  ընտանիքներին
    • խոցելի համայնքներին
    • տուբերկուլյոզով հիվանդներին
    • Covid-19 համավարակից տուժածներին
    • Փախստական,  ապաստան հայցող և տեղահանված ընտանիքներին
    • Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց
    • Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ներքին տեղահանված անձանց և տուժած համայնքներին

     

     

     

    Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում

    2022

     85 միայնակ  տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք

    • պրոֆեսիոնալ բուժքույրական խնամք (3 բուժքույր)

    • տնային խնամողի (4 տնային խնամող) և կամավորների (24 կամավոր) աջակցություն

    • խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ, հիգիենիկ պարագաներ

    • Ակտիվ երկարակեցության գործողությունների նախաձեռնող խմբեր 2 համայնքներում՝ 48 տարեցների մասնակցությամբ: 

     35 ամենախոցելիները ստանում են նաև սնունդ: 

     

    Սոցիալ-հոգեբանական աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին

    2011-ից

     6 Անհայտ կորածի ընտանիք

    • Մանրամասն տվյալների հավաքագրում անհայտ կորած անձանց վերաբերյալ
    • Աջակցություն ընտանիքներին լուծելու իրենց սոցիալական, առողջական և իրավաբանական  խնդիրները
    • Խորհրդատվական հանդիպումների կազմակերպում բժիշկների, իրավաբանների, մարզային և տեղական իշխանությունների սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների հետ
    • Դասընթացների կազմակերպում ընտանիքների անդամների համար
    • Մշակութային միջոցառումների կազմակերպում

     

    Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

    2022

    26 տուբերկուլյոզով հիվանդ

    • Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին տուբերկուլյոզի վերաբերյալ տեղեկատվության և սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում
    • Հանրության շրջանում Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:

     

     

     




    Աղետների կառավարում և արձագանքում

    Արձագանքման թիմի 12 անդամ

    ՀԿԽԸ կարողությունների բարելավում՝ ժամանակին և արդյունավետ արձագանելու տարածաշրջանում աղետների հետևանքով տուժած բնակչության մարդասիրական կարիքներին: 

     

    Առաջին օգնության դասընթացներ 

     

    Սահմանամերձ համայնքների բնակչություն, բուժանանձնակազմ

     

     

     

    Բնակչության տեղաշարժ

    2022

    5780 ընտանիք

    4550 ներքին տեղահանված կամ տեղահանման ռիսկի ենթակա

    1156 ԼՂ-ից տեղահանված,

    50 փախստական և ապաստան հայցող

     

    ՀՀ-ում ապաստան հայցող,  փախստական և տեղահանված ընտանիքներին պաշտպանության և ինտեգրման ծառայությունների տրամադրում, այդ թվում՝

    Պաշտպանություն

    • Խորհրդատվության և տեղեկատվության  տրամադրում
    • Պաշտպանության մոնիթորինգի միջոցով ԼՂ-ից տեղահանված ընտանիքների կարիքների գնահատում և բացահայտված դեպքերի վարում
    • Երեխաների պաշտպանության հատուկ դեպքերի վարում
    • Բռնության դեպքերի վարում
    • Համագործակից կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացում,
    • Թարգմանչական ծառայությունների տրամադրում

     

    Ինտեգրում

    • Բնակարանային վարձի տրամադրում
    • Հումանիտար աջակցություն՝  ներառյալ սննդի և հիգիենիկ փաթեթների տրամադրում
    • Հայոց լեզվի դասերի կազմակերպում և սոցիալ-մշակութային միջոցառումներ
    • Տնտեսական ինտեգրմանն ուղղված եկամտաբերության խթանման նպատակով գործիքների տրամադրում և անասնապահության աջակցություն, մասնագիտական դասընթացների կազմակերպում, բիզնես դասընթացների տրամադրում
    • Հոգեբանական աջակցության կազմակերպում՝ անհատական և խմբային աշխատանքի միջոցով
    • Երեխաների դիմակայունության բարձրացանն ուղղված միջոցառումներ
    • Համայնքային ծրագրեր՝ ուղղված տեղահանված և տեղացի ընտանիքների խաղաղ համակեցության ապահովմանը
    • Տեխնիկական օգնության տրամադրում՝ տեղահանված ընտանիքներին աջակցող  համայնքահեն կազմակերպություններին

    (Խաղահրապարակ Եղեգիս համայնքում

    Բացօթյա կինոդահլիճ Ջերմուկ համայնքում

    Տեխնիկական աջակցություն Եղեգնաձոր համայնքի մշակութային կենտրոնին):

                                                                                                                                                          

    Մարդասիրական արժեքների տարածում

     

     Տարեկան 1000 ուսանող և աշակերտ

    Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:

    Վայոց ձորի մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանում, թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ:

     

     

    Արձագանք Covid-19 համավարակին

     

    Աջակցություն Հայաստանում Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում ԿԽՄՖ պատրաստվածության և արձագանքման գործողություններին (ՀՀ 6 մարզ՝ Տավուշ, Լոռի, Շիրակ, Կոտայք, Վայոց ձոր, Արարատ)

     

     01.04.2021 -  30.12.2021

     

    1.1  Աջակցություն հիգիենիկ պարագաներով համավարակից տուժած կամ խոցելի 3000 անձանց

    1.2  400 պլանշետային համակարգիչների տրամադրում միայնակ անձանց և ծերերի՝ սոցիալիզացման և համավարակի ընթացքում մեկուսացմամբ պայմանավորված խնդիրների լուծման նպատակով

    1.3  80 ուսուցիչների և 20 կամավորների՝ սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ուղղությամբ վերապատրաստումների իրականացում

    1.4  400 դպրոցահասակ, համավարակից տուժած և տեղահանված երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում, ինչպես նաև նրանց 400 պլանշետային համակարգիչների բաշխում

    1.5  Համավարակի վերաբերյալ հետազոտության անցկացում (մարդկանց հուզող հարցեր, պատվաստումների վերաբերյալ հարցում, համավարակի վերաբերյալ թյուրըմբռնման ի հայտ բերում)

    1.6  Թեժ գծի գործունեություն՝ խոցելի և կարիքավոր անձանց նույնականացման նպատակով, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրում՝ համավարակից տուժած և Արցախից տեղահանված անձանց

    1.7  Համավարակի և համավարակի կանխարգելման վերաբերյալ նյութերի տպագրություն և բաշխում

     

    Համավարակի ընթացքում աջակիցների համար սոցիալ-հոգեբանական աջակցության ու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման ու գործընկերության ավելացում

    01.02.2021-31.07.2022

    COVID-19 համաճարակն ի հայտ բերեց Հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության (MHPSS) կարևորությունը և անհրաժեշտությունը համաճարակի ժամանակ օգնություն տրամադրողներին: Այս ծրագրի շրջանակներում բացահայտվել են համաճարակի ժամանակ  օգնություն տրամադրողների կարիքները, նրանց վրա համավարակի հոգեբանական ազդեցությունը, ստեղծվել է օգնողների և  արձագանքողների աջակցույթյան առցանց հարթակ՝ համապատասխան թեմատիկ նյութերով:  

     

     

    Covid-19  դիմակայունության բարձրացում ՀՀ-ում

    2021

    Ակտիվ տարեցներից կազմված Նախաձեռնող խմբերի և համայնքային կամավորների ներգրավմամբ իրականացվել է Covid-19  և պատվաստման վերաբերյալ իրազեկում:

     

     

     

    1700 տեղահանվածներ

    Քովիդ-19 հետևանքների մեղմում՝ սննդի և հիգիենիկ փաթեթների տրամադրման, տան վարձավճարի աջակցության, կարիերայի զարգացման աջակցման և սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման միջոցով։ 

     

    Սննդի և հիգիենիկ պարագաների 448 փաթեթ

    2020

    Միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով ինքնամեկուսացվածներ, ականներից տուժածներ, խոցելի ընտանիքներ

     

    Արձագանք Ղարաբաղյան հակամարտության սրացմանը 2020

    Մարդասիրական օգնություն

    Մոտ 20 500 միավոր/կտոր/փաթեթ սնունդ, հիգիենիկ պարագաներ, անկողնային և կենցաղային պարագաներ, պաշտպանիչ միջոցներ և ԱՕ արկղեր:

    710 մարդ ստացել է 68 000 ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ՝ 48.280.000 դրամ:  

     

    Զինամթերքով աղտոտվածություն  

    2021 -2022

    Սահմանամերձ համայնքների 3745 անդամ

    Վտանգին անմիջական հարևանությամբ ապրող 4  համայնքների 4 դպրոցների բոլոր դասարանների մոտ 362 աշակերտների և համայնքների մոտ 3383 բնակչի իրազեկում՝ 

    զենքի առկայությունից բխող ռիսկերի, առավել անվտանգ վարքագծի դրսևորման վերաբերյալ։ 

     

    (Ելփին, Խաչիկ, Բարձրունի, Խնձորուտ, Արենի)

     

    Սահմանամերձ դպրոցական համայնքներում արտակարգ  իրավիճակներին պատրաստվածության մակարդակի բարձրացում

    2020-2022

    Կրթության հասանելիության ընդլայնում Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով գտնվող կրթական հաստատություններում՝ բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ անվտանգ կրթական միջավայր ապահովելու համար: Դիմակայունության զարգացած հմտություններ կրթական համայնքներում՝ դիմակայելու հակամարտությունների և հետկոնֆլիկտային միջավայրի ռիսկերին:


    (Խաչիկ, Բարձրունի, Խնձորուտ, Արենի)

     

    Արձագանք  2022 թ. սեպտեմբերի 13-ի սրացման հետևանքներին 

    300 երեխա՝ 1-6-րդ դասարանների  աշակերտները


    Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի Ջերմուկի թիվ 2 միջնակարգ դպրոցում  մեկնարկել է կրթական ծրագիր, որի շրջանակներում հիմնվել է երեխաների զարգացման կենտրոն: Հատուկ վերապատրաստված ՀկխԸ մարզային և համայնքային մասնաճյուղերի կամավորներն իրականացնում են ամենօրյա դասապատրաստումներ, արտադասարանական խմբակներ, սոցիալական և մշակութային միջոցառումներ, կարողությունների զարգացմանը և աշխարհայացքի ձևավորմանն ուղղված թեմատիկ քննարկումներ:

     

    Մարդասիրական օգնություն

    Ավելի քան 6255 միավոր/կտոր/փաթեթ – սնունդ, հագուստ, առաջին օգնության, հիգիենիկ և կենցաղային պարագաներ (Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք, Արենի, Եղեգիս համայնքներ): 

    17 անուն աշխատանքային գործիք՝ Վայոց ձորի մարզպետարանին: 

      ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ