Մասնաճյուղեր
Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ

    Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ

     

     

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։

     

    Գեղարքունիքի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է

    • միայնակ առավել խոցելի տարեցներին
    • հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին
    • երեխաներին ու երիտասարդներին
    • խոցելի համայնքների բնակչությանը
    • անապահով ընտանիքներին
    • տուբերկուլյոզով հիվանդներին

     

    Սննդի աջակցություն միայնակ տարեցներին

    70 անապահով  տարեց                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

    2018թ նոյեմբերից Սևանի 70 անապահով տարեց ամեն ամիս սննդային փաթեթ է ստանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից։ Այն պարունակում է բրինձ, շաքարավազ, մակարոն, ձեթ և այլ սննդամթերք։

     

     


    Կարուձև՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի համար

    20 կին

    ՀԿԽԸ Վարդենիսի համայնքային մասնաճյուղի 2 կամավորներ՝ սեփական նախաձեռնությամբ և Կենտրոնական գրասենյակի համապատասխան աջակցությամբ, ամեն տարի հաշմանդամություն ունեցող երեխաների տասը մայրերի համար կարուձևի դասընթացներ են անցկացնում, որի շնորհիվ վերջիններս կարողանում են աշխատանք գտնել։  

     



    Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին

    140 երեխա

     

    • ՀԿԽԸ կամավորները, անցնելով դասընթացներ, ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ և հմտություններ, «Երեխաների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում երեխաների համար ութ պարապմունք են անցկացնում, որոնց ընթացքում քննարկում են, թե ինչ իրավունքներ ու կարիքներ ունեն երեխաները, ինչ դեր կարող են ունենալ իրենց համայնքի կյանքում, ինչ է բռնությունը և ինչպես պետք է խուսափել դրանից:
    • Կամավորները, երեխաների համար ընկերական և վստահության մթնոլորտ ստեղծելով՝ հնարավորություն են տալիս նրանց իրենց շրջապատի երևույթների մասին կարծիք ձևավորելու, դրանք ճիշտ ընկալելու և վերարտադրելու: Պարպմունքները նպաստում են նաև երեխաների ընդհանուր զարգացմանը,  նրանց՝ հասակակիցների և մեծերի հետ շփվելու հմտություններ տալիս, դարձնում ավելի համարձակ, զարգացնում հանդուրժողականությունը և խթանում  խնդիրներին կառուցողական մոտեցումների ցուցաբերումը:
    • Դասընթացներից բացի նախատեսված են նաև էքսկուրսիաներ մարզի տեսարժան վայրեր, հետաքրքիր միջոցառումներ:

     

     



    Խարանի և խտրականության նվազեցում  և սոցիալ-հոգեբանական աջակցություն

          17 տուբերկուլյոզով հիվանդ

     

    • Սոցիալ- հոգեբանական աջակցությունը բուժումն ընդհատած հիվանդներին
    • Խտրականության վերաբերյալ զրույցներ հիվանդների, հարզատների և բուժօգնության առաջնային օղակի ներկայացուցիչների հետ

     

     «ԵՄ հանուն երիտասարդության աշխատունակության խթանում»

     150 երիտասարդ 

    • հաղորդակցման և կյանքի հմտությունների զարգացման թրեյնինգներ՝ ինքնավստահության ամրապնդման նպատակով: Մասնագիտական կողմոնորոշման պարապմունքեր և հնարավոր գործատուների հետ հանդիպումներ՝ երիտասարդների համար կյանքում ակնկալիքների, ընտրությունների և ինքնակառավարման հզորացման նպատակով,
    • երիտասարդական ակումբների ստեղծում,
    • աջակցություն բիզնես ծրագրերի իրականացմանը։

     Մարդասիրական արժեքների տարածում

     Տարեկան 200 ուսանող և աշակերտ

    Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:

     

    • Գեղարքունիքի մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանման աշխատանքներ,
    • թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ:

     

     

    Աղետների կառավարում և արձագանքում

    Արձագանքման թիմի 12 անդամ

    • արտակարգ իրավիճակներին պատրաստվածության բարելավում՝ արձագանքման թիմերի ստեղծման միջոցով,
    • արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի գործառույթների բարելավում՝ արտակարգ իրավիճակներում կամավորներին վերահսկելու, ղեկավարելու, տնօրինելու եւ տեղակայելու նպատակով:

     

    Ականներից, պատերազմի պայթուցիկ մնացորդներից տուժածների ընտանիքների սոցիալ- տնտեսական  կարիքների գնահատում

    Ականներից տուժածների 232 ընտանիք

    Մարտունիում, Սևանում, Գավառում, Ճամբարակում և Վարդենիսում ՀԿԽԸ  կամավորները, անցնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կազմակերպած տվյալների հավաքագրման և գնահատման դասընթացը, ականներից տուժածների ընտանիքների տնտեսական կարիքների գնահատում իրականացրեցին, որի հիման վրա կմշակվեն աջակցության ծրագրեր։

     

     

     Մեր գործընկերներն են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Հայաստանում, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան, Շվեյցարական, Դանիական և Ավստրիական Կարմիր խաչերը, Եվրամիությունը, Գլոբալ ֆոնդը ՀՀ Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՏԱԿ ՊՈԱԿ-ը, տեղական ինքնակառավարման մարմինները, կորպորատիվ հատվածի ներկայացուցիչներ և անհատ բարերարներ։