Array ( [label] => Մասնաճյուղեր [uri] => /branches.html [id] => 82 [content] => 0 ) 1
Մասնաճյուղեր
Array ( [label] => Տավուշի մարզային մասնաճյուղ [uri] => /branches/tavush-regional-branch.html [id] => 5 ) 1
Տավուշի մարզային մասնաճյուղ

    Տավուշի մարզային մասնաճյուղ

    Տավուշի մարզային մասնաճյուղ

     

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։

     

    Տավուշի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է․

    • միայնակ առավել խոցելի տարեցներին
    • երեխաներին ու երիտասարդներին
    • խոցելի համայնքների բնակչությանը
    • անապահով ընտանիքներին
    • տուբերկուլյոզով հիվանդներին
    • Քովիդ-19 համավարակի ժամանակ մեկուսացվածներ
    • Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին

     

    Սննդի աջակցություն միայնակ տարեցներին

    70 անապահով տարեց                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

    2020 թ․ հունվարից Տավուշի 70 անապահով տարեց ամեն ամիս սննդի, իսկ եռամսյակը մեկ՝ հիգիենիկ պարագաների փաթեթ է ստանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից։

     

     

    Սոցիալ – հոգեբանական աջակցություն Ղարաբաղյան հակամարտության 1992-1994թթ․ սրացման հետևանքով

     անհայտ կորածների ընտանիքներին  անհայտ կորածների ընտանիքներին

    15 Անհայտ կորածի  ընտանիք

    • Մանրամասն տվյալների հավաքագրում անհայտ կորած անձանց վերաբերյալ
    • Աջակցություն ընտանիքներին լուծելու իրենց սոցիալական, առողջական և իրավաբանական  խնդիրները
    • Խորհրդատվական հանդիպումների կազմակերպում բժիշկների, իրավաբանների, մարզային և տեղական իշխանությունների սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների հետ
    • Դասընթացների կազմակերպում ընտանիքների անդամների համար
    • Մշակութային միջոցառումների կազմակերպում

     


    Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին

    235 երեխա

     

    ՀԿԽԸ կամավորները, անցնելով դասընթացներ, ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ և հմտություններ, «Երեխաների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում երեխաների համար ութ պարապմունք են անցկացնում, որոնց ընթացքում քննարկում են, թե ինչ իրավունքներ ու կարիքներ ունեն երեխաները, ինչ դեր կարող են ունենալ իրենց համայնքի կյանքում, ինչ է բռնությունը և ինչպես պետք է խուսափել դրանից:

    Կամավորները, երեխաների համար ընկերական և վստահության մթնոլորտ ստեղծելով՝ հնարավորություն են տալիս նրանց իրենց շրջապատի երևույթների մասին կարծիք ձևավորելու, դրանք ճիշտ ընկալելու և վերարտադրելու: Պարպմունքները նպաստում են նաև երեխաների ընդհանուր զարգացմանը,  նրանց՝ հասակակիցների և մեծերի հետ շփվելու հմտություններ տալիս, դարձնում ավելի համարձակ, զարգացնում հանդուրժողականությունը և խթանում  խնդիրներին կառուցողական մոտեցումների ցուցաբերումը:

    • Դասընթացներից բացի նախատեսված են նաև էքսկուրսիաներ մարզի տեսարժան վայրեր, հետաքրքիր միջոցառումներ:

     



    Խարանի և խտրականության նվազեցում

    և սոցիալ-հոգեբանական աջակցություն

    Տուբերկուլյոզ հիվանդություն ունեցող 16 անձ

     

    • Սոցիալ- հոգեբանական աջակցությունը բուժումն ընդհատած հիվանդներին
    • Խտրականության վերաբերյալ զրույցներ հիվանդների, հարազատների և բուժօգնության առաջնային օղակի ներկայացուցիչների հետ

     

    ԵՄ հանուն երիտասարդության աշխատունակության խթանում»

     150 երիտասարդ 

    • հաղորդակցման և կյանքի հմտությունների զարգացման թրեյնինգներ՝ ինքնավստահության ամրապնդման նպատակով: Մասնագիտական կողմոնորոշման պարապմունքեր և հնարավոր գործատուների հետ հանդիպումներ՝ երիտասարդների համար կյանքում ակնկալիքների, ընտրությունների և ինքնակառավարման հզորացման նպատակով,
    • երիտասարդական ակումբների ստեղծում,
    • աջակցություն բիզնես ծրագրերի իրականացմանը։

     

     

    Մարդասիրական արժեքների տարածում

     Տարեկան 400 ուսանող և աշակերտ

    Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:

     

    • Տավուշի մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանման աշխատանքներ,
    • թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ:

     

    Աղետների կառավարում և արձագանքում

    Արձագանքման թիմի 12 անդամ

    • արտակարգ իրավիճակներին պատրաստվածության բարելավում՝ արձագանքման թիմերի ստեղծման միջոցով,
    • արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի գործառույթների բարելավում՝ արտակարգ իրավիճակներում կամավորներին վերահսկելու, ղեկավարելու, տնօրինելու եւ տեղակայելու նպատակով:


     









    «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը»

     

    Ճապոնիայի կառավարության աջակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Իջևանում տեղադրել է 240 աղբաման և քաղաքապետարանին տրամադրել համապատասխան աղբահավաք մեքենա։ Իջևանի քաղաքապետարանն ապահովում է աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։



    Պաշտպանություն

    Սահմանամերձ գյուղերի բնակիչներ, ԱԻՆ քաղպաշտպանության 12 թիմ, 24 ուսուցիչ 12 համայնքներից,  Տավուշի մարզային ՀՓՋ 33 հրշեջ - փրկարար, 22 սահմանամերձ համայնքների բուժկետերի և ամբուլատորիաների աշխատակիցներ, 22 սահմանամերձ համայնքների դպրոցականներ

    •    Առաջին օգնության դասընթացներ

    •    Առաջին օգնության մրցումներ

    • Արտակարգ իրավիճակներում աճյունների հետ վարվելակարգի կաննոներ
    • Պաշտպանիչ պատերի կառուցում (Չինարի, Վազաշեն, Մովսես)
    • Ապահով սենյակների կառուցում/վերանորոգում (Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի)
    • Խաղահրապարակների կառուցում (Այգեպար, Պառավաքար, Բերդավան)

     

    Դիմակայունության կենտրոն

    ՀԿԽԸ Տավուշի դիմակայունության կենտրոնի նպատակն է նպաստել Տավուշի մարզի բնակչության և համայնքների դիմակայունության բարձրացմանը՝ գործունեություն իրականացնելով հետևյալ ուղղություններով․

    • Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոն

    • Արագ արձագանքման ռեսուրս կենտրոն

    • Աղետների ռիսկերի կառավարման և կլիմայի փոփոխության և հարմարվողականության կենտրոն

    • Սոցիալ-հոգեբանական ծառայություն

    • ԱԻ արձագանքման պահուստային ֆոնդ

    • Երիտասարդների և երեխաների կայուն զարգացում

     

    Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում

    • ՀՀ-ում ապաստան հայցողներին և փախստականներին առաջնային մարդասիրական և իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
    • Փախստական և տեղահանված ընտանիքներին եկամտաբերության խթանման նպատակով իրականացվող ինքնազբաղվածության աջակցություն՝ գործիքների տեսքով


    Կրթական աջակցություն Հայաստանի անտեսված և անապահով պատանիներին և աղջիկներին

    24 պատանի

    Երեխաները սովորում են վարսահարդարում, խոհարարություն և ավտոմեխանիկի գործ՝ աշխատանք գտնելու նպատակով։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ամիս է։

     

     

    Կամավորական նախաձեռնություններ

    • Վառելափայտի, հագուստի և վարսավիրական ծառայությունների տրամադրում միայնակ տարեցներին (Բերդ, Տավուշ, Վարագավան, Արծվաբերդ, Մովսես, Կոթի, Ոսկևան, Նոյեմբերյան)
    • Համայնքի մաքրություն (Բերդ)
    • Էկոլոգիական արշավներ, համայնքի մաքրություն, միջոցառումների գյուղերի երեխաների համար  (Նոյեմբերյան, Վարագավան, Գոշ)
    • Ամառային ճամբարներ անապահով երեխաների համար (Իջևան)
    • Սոցիալական աջակցություն միայնակ տարեցներին (Դիլիջան)
    • Միայնակ տարեցների համար անկողնային պարագաների պատրաստում (Իջևան)
    • Հրդեհից տուժած և սոցիալապես անապահով ընտանիքներին հագուստի տրամադրում (Բերդ)

     

     

    Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում

     

    Նպատակն է բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ բնակչության առողջության վրա աղետների և արտակարգ իրավիճակների բացասական ազդեցությունն ու հետևանքները նվազեցնելու համար, ինչպես նաև բարելավել համայքի բնակիչների համաճարակներին դիմակայելու, առաջին օգնության, հոգեբանական աջակցության կարողությունները։

    Ծրագրի ընթացքում վերապատրաստվել են ՀԿԽԸ 6 առաջնորդ կամավորներ և 20 համայնքային կամավորներ, որոնք իրազեկման աշխատանքներ են իրականացնում մարզի բնակչության համար:

     

    Կամավորական նախաձեռնություններ

    • Վառելափայտի, հագուստի և վարսավիրական ծառայությունների տրամադրում միայնակ տարեցներին (Բերդ, Տավուշ, Վարագավան, Արծվաբերդ, Մովսես, Կոթի, Ոսկևան, Նոյեմբերյան)
    • Համայնքի մաքրություն (Բերդ)
    • Էկոլոգիական արշավներ, համայնքի մաքրություն, միջոցառումների գյուղերի երեխաների համար  (Նոյեմբերյան, Վարագավան, Գոշ)
    • Ամառային ճամբարներ անապահով երեխաների համար (Իջևան)
    • Սոցիալական աջակցություն միայնակ տարեցներին (Դիլիջան)
    • Միայնակ տարեցների համար անկողնային պարագաների պատրաստում (Իջևան)
    • Հրդեհից տուժած և սոցիալապես անապահով ընտանիքներին հագուստի տրամադրում (Բերդ)

     

     

     

    Արձագանք Քովիդ -19 համավարակին

    Միայնակ տարեցներ, խոցելի ընտանիքներ, մեկուսացվածներ

     

    Սննդի եւ հիգիենիկ պարագաների 2094 փաթեթ

     

    Արձագանք Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքներին

    Աջակցություն տեղահանված անձնանց

     

    180 սննդի փաթեթ

    300 հիգիենիկ պարագաների փաթեթ

    756 շահառուի համար տաք հագուստ

     

    Մեր գործընկերներն են ՀՀ Վարչապետի աշխատակազմը, ՀՀ Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Երևանում, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան, Ավստրիական, Գերմանական, Դանիական, Մոնակոյի և Շվեյցարական Կարմիր խաչերը, Իրանի Կարմիր մահիկը, Եվրամիությունը, ՄԱԿ ՓԳՀ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, Գլոբալ ֆոնդը, Իզմիրլյան հիմնադրամը, ԱՄՆ զարգացման գործակալությունը, GIZ կազմակերպությունը,  ՏԱԿ ՊՈԱԿ-ը, կորպորատիվ հատվածի ներկայացուցիչներ և անհատ բարերարներ։

     

     

     

     

     

     

     

     

     


     


      ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ