Ինչ ենք անում
Ապաստան հայցելը Հայստանում
Ապաստան հայցելը Հայստանում

Ապաստան հայցելը Հայստանում

Ո՞վ է ապաստան հայցողը

 

Եթե Ձեր ազատությունը կամ կյանքը վտանգված է ծագման երկրում` ռասայական ազգայան, կրոնական, քաղաքական հայացքների, սոցիալական որոշակի խմբի պատկանելիության,  ներքին հակամարտությունների, արտաքին հարձակման, մարդու իրավունքների զանգվածային խախտումների պատճառով և Դուք օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ եք, գտնվում եք Ձեր ծագման երկրից կամ մշտական բնակության վայրից դուրս, ապա կարող եք պաշտպանություն խնդրել ՀՀ –ից ապաստան հայցելու միջոցով:

Ապաստան հայցելու համար դուք պետք է դիմեք ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն:

Ապաստան հայցելը կարող է հանգեցնել կամ փախստականի կարգավիճակ տրամադրելուն, կամ ապաստանի դիմումը մերժելուն (ՀՀ-ում ապաստան և փախստականի կարգավիճակ տրամադրելու ընթացակարգի մասին  կտեղեկացվեք համապատասխան աշխատակցի կողմից, երբ այցելեք Միգրացիոն պետական ծառայություն):

 

Ի՞նչպես ապաստանի դիմում ներկայացնել Հայաստանում

Դուք կարող եք ապաստանի հայց ներկայացնել ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, ինչպես նաև սահմանային անցման կետերում/օդանավակայան և ցամաքային սահմանակետ/ գրավոր, բանավոր կամ ժեստերի լեզվով արտահայտված:

Դուք իրավունք ունեք ապաստանի հայց ներկայացնել նույնիսկ ՀՀ տարածք ապօրինի մուտքի դեպքում (առանց անձնագրի, վիզայի, ճանապարհորդական փաստաթուղթի), որքան հնարավոր է շուտ Ձեր մտադրությունը ներկայացնելով սահմանային անցման կետերում ծառայող սահմանապահներին կամ անձնագրերի և վիզաների վարչության ներկայացուցիչներին:

Եթե դուք ՀՀ տարածքում եք, դուք պետք է այցելեք Միգրացիոն պետական ծառայություն ապաստան ստանալու մասին դիմում ներկայացնելու համար (հղումը տես ստորև):

 

Ապաստան հայցողների հիմնական իրավունքները ու պարտականությունները

Դուք չեք վերադարձվի ձեր ծագման երկիր, մինչեւ ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական որոշման ընդունվելը

Դուք ունեք ցանկացած պահին ՄԱԿ ՓԳՀ-ին դիմելու իրավունք

Դուք ունեք Հատուկ կացարանում բնակվելու (ազատ սենյակների առկայության դեպքում), սնունդ և հիգիենայի պարագաններ ստանալու իրավունք

Դուք ունեք ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք

Դուք իրավունք ունեք բողոքարկել ՄՊԾ-ի կողմից կայացված մերժման որոշումը դատական ատյաններում

Դուք իրավունք ունեք աշխատել Հայաստանում նույն պայմաններով ինչ ՀՀ քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով պարտադիր է քաղաքացիություն ունենալը

Դուք կրթություն ստանալու հարցերում ունեք Հայաստանի քաղաքացիներին հավասար իրավուքներ

Դուք իրավունք ունեք ՀՀ քաղաքացիներին համահավասար օգտվելու սոցիալական և առողջապահական ծառայություններից

Դուք պարտավոր եք հարգել Հայաստանի օրենքները և կանոնակարգերը:

 

Կարևոր է իմանալ

Համապատասխան ծանուցումը ստանալուց հետո, Դուք և ձեր ընտանիքի անդամները պետք է պատրաստ լինեք ՄՊԾ աշխատակցի հետ իրականացվող  անհատական հարցազրույցին:Եթե  Դուք հայերեն չեք խոսում, հարցազրույցը կանցկացվի թարգմանչի միջոցով:

Հարցազրույցը գաղտնի է: Ձեր տրամադրած տեղեկատվությունը չի տրամադրվի ձեր երկրի իշխանություններին կամ որևէ այլ անձանց:

Ապաստանի դիմում ներկայացնելուց հետո 3-6 ամսվա ընթացքում ՄՊԾ կողմից կկայացվի որոշում` դրական (փախստականի կարգավիճակ շնորհել) կամ բացասական (մերժել Ձեր ապաստանի դիմումը) պատասխանի վերաբերյալ:

Ապաստան հայցելու ամբողջ ընթացքում Մի՛ թաքցրեք ճշմարտությունը:

Ներկայացրեք Ձեր բոլոր փաստաթղթերը (անձնագրեր, վկայականներ, ամուսնությանն և / կամ ամուսնալուծության վկայագիր), եթե առկա են և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակ (ՄԱԿ ՓԳՀ) և/կամ Հայկական Կարմիր խաչի ընկերություն (ՀԿԽԸ) (հղումները տես ստորև):

  

Կոնտակտային տվյալներ

 

1.ՀՀ ՏԿԶՆ  միգրացիոն  պետական  ծառայություն  /ՄՊԾ/

ք.Երևան, Ուլնեցի 31,

հեռախոս (060) 275-025,

Էլ. Փոստ [email protected]

 

2.ՄԱԿ ՓԳՀ

ք. Երևան, Պ. Ադամյան փողոց 14,

Հեռախոս: (010) 56 47 71, 58 48 92,

Էլ. Փոստ:  [email protected]

 

3. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ  

Ք.Երևան, Պուշկինի 56ա,

Հեռախոս: (010) 53-76-51,

Էլ. Փոստ: [email protected]

 

4. Հայկական կարմիր խաչի ընկերություն /ՀԿԽԸ/    

ք. Երևան, Պարոնյան 21/1,

հեռախոս: (060) 62-50-63, (055) 62-50-65, (095) 62-50-65

Էլ. Փոստ: [email protected], [email protected]