Նորություններ
Նվիրիր Հույս

Նվիրիր Հույս

09.12.2017
Նվիրիր Հույս

Այս Ամանորին առաջարկում ենք միանալ Հայկական Կարմիր խաչի ընկերությանն ու Նվիրել Հույս այն մարդկանց, ովքեր ամենից շատ դրա կարիքն ունեն:


 

Հույս 1. Ջերմություն հանրակացարանաբնակ միայնակ փախստանակ տարեցներին: Հավաքված գումարով կկարողանանք վերանորոգել հանրակացարանների սանհանգույցները, վճարել տարեցների էլեկտրականության վարձը, ձմռան ամիսներին տարեցներին ապահովել տաք հագուստով և գնել առաջին անհրաժեշտության սնունդ:

Հույս 2. Սեր և հոգատարություն հանրակացարանաբնակ երեխաներին:

 Հավաքված գումարով կկարողանանք երեխաների համար մշակութային և կրթական միջոցառումներ կազմակերպել, ինչպես նաև գնել ամանորյա նվերներ:

Հույս 3. Առաջին օգնության դասընթացներ սահմանամերձ համայնքների բնակիչների համար:

 Մեր գործընկերների աջակցության շնորհիվ մենք արդեն իսկ իրականացնում ենք առաջին օգնության դասընթացներ սահմանամերձ շրջաններում։ Հավաքված գումարով կկարողանանք ընդլայնել մեր աշխատանքները և ավելի շատ բնակիչների ներգրավել մեր դասընթացներում:

 

Որտե՞ղ կարող եք գտնել մեզ`


Դեկտեմբերի 9` հունվարի 7- Ամանորյա տոնավաճառ Հյուսիսային պողոտայում

https://www.facebook.com/ArmeniaChristmasMarkets/

Դեկտեմբերի 9` Ամանորյա տոնավաճառ Անի Պլազա հյուրանոցում

https://www.facebook.com/events/479524642434329/

Դեկտեմբերի 16-17` Ամանորյա տոնավաճառ Անի Պլազա հյուրանոցում

https://www.facebook.com/events/136653636955338/

Դեկտեմբերի 24` Ամանորյա տոնավաճառ Արմենիա Մարիոթ հյուրանոցում

https://www.facebook.com/events/159519277962809/

 

Միացե′ք մեզ` օգտագործելով հետևյալ հեշթեգերը`

#IsupportArmRedCross #ԱջակցումեմՀայկականԿարմիրԽաչին #GiveHopewithArmRedCross

 

նՎԻՐԻՐ ՀՈՒՅՍ ակցիային կարելի է աջակցել նաև այցելելով կայքի ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բաժինը: