Ինչ ենք անում
Աղետների կառավարում
Իրականացված ծրագրեր
«Կլիմայի Արևելյան հարթակ» ծրագիր

«Կլիմայի Արևելյան հարթակ» ծրագիր

«Կլիմայի Արևելյան հարթակ» ծրագիր

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է «Կլիմայի Արևելյան հարթակ» ծրագիրը, որը մեկնարկեց 2013թ. հունվարին և շարունակվեց մինչև 2014թ. դեկտեմբեր ամիսը: Ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրամիության, Ավստրիական զարգացմանգործակալության, Ավստրիական Կարմիր խաչի և Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից:

Հիմնական նպատակը

Նպաստել Արևելյան Գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությանզարգացմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության և բնապահպանական ոլորտումքաղաքականության առաջընթացին.

• Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը կլիմայի փոփոխության ևբնապահպանական ոլորտում գլոբալ (տարածաշրջանային) ազգային մակարդակով քաղաքականությանբանակցություններում ընդլայնվել է:
• Տարբեր շահագրգիռ կողմերի համագործակցությունը բնապահպանական քաղաքականության ևկլիմայի փոփոխության կանխարգելման և հարմարվողականության ոլորտում ընդլայնվել է:

Հատուկ նպատակ

Ընդլայնել ՔՀԿ-ների միջև ձևավորված ցանցը` ազգային իշխանությունների և ԵՀ-իհամապատասխան կառույցների հետ կլիմայի փոփոխության վերաբերյալ արդյունավետբանակցություններ տանելու համար:

Ակնկալվող արդյունքներ

1.Կլիմայի փոփոխության ոլորտում ՔՀԿ-ների միջև ցանցը ստեղծվել և մոբիլիզացվել է.

Քայլեր

1.1. Բացահայտել և միավորել ՔՀԿ-ների և այլ համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներին` ըստ իրենց կարողությունների:
1.2. Կազմակերպել ծրագրի մեկնարկը ազդարարող մեկօրյա հանդիպում, որի արդյունքում կմշակվի ծրագրի Գործողությունների պլանը:
1.3. Ծրագրի աշխատակազմի համար կազմակերպել տարածաշրջանային սեմինար ցանցային կառույցների զարգացման, կանոնակարգի, ազգային ՔՀԿ-ի ցանցի առաքելության վերաբերյալ:
1.4. ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար կազմակերպել մեկօրյա սեմինար` համապատասխանաբար ԵՄ-ի և Արևելյան Գործընկերության երկրներում բնապահպանական և կլիմայի փոփոխության քաղաքականության վերաբերյալ:
1.5. Կազմակերպել 2 մեկօրյա հանդիպում` մշակելու համար ընդհանուր քաղաքականություն` հիմնվելով ազգային և ԵՄ-ի միջև քաղաքականության վերաբերյալ երկխոսությունների, կանոնակարգի, ՔՀԿ-ի առաքելության վրա:

2. Ամրապնդվել են ցանցում ներգրավված ՔՀԿ-ների կարողությունները` իրականացնելու կլիմայի խոցելիության գնահատում ազգային և տարածաշրջանային մակարդակում, ինչպես նաև մասնակցելու քաղաքականության վերաբերյալ քննարկումներին:

Քայլեր

2.1. Մշակել տեխնիկակական կանոնակարգ ազգային մակարդակով կլիմայի խոցելիության գնահատման (ԿԽԳ) վերաբերյալ և ընտրել տեղական փորձագետներ` գնահատումն իրականացնելու համար:
2.2. Կազմակերպել մարզային սեմինար ԿԽԳ մեթոդաբանության վերաբերյալ տեղական փորձագետների և աշխատանքային խմբի անդամների համար:
2.3. Իրականացնել կլիմայի խոցելիության գնահատում:
2.4. Կազմակերպել 2 համակարգող հանդիպում` փորձագետների և աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ, և մշակել վերջնական ազգային գնահատման հաշվետվություն, ինչպես նաև մեկ միասնական հաշվետվություն:

3. Ամրապնդվել է ցանցում ներգրավված ՔՀԿ-ների կարողությունները` մշակելու կլիմայի փոփոխության ոլորտում շահերի պաշտպանության ռազմավարություն և բարձրացնելու բնակչության իրազեկման մակարդակը:

Քայլեր

3.1. Կազմակերպել մարզային սեմինար ծրագրի աշխատակազմի և աշխատանքային խմբի անդամների համար շահերի պաշտպանության ռազմավարության մշակման վերաբերյալ:
3.2. Կազմակերպել մեկօրյա ազգային սեմինար` մշակելու ԿՓ ոլորտում ցանցի շահերի պաշտպանության ռազմավարություն:
3.3. Կազմակերպել երկօրյա սեմինար ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար հաղորդակցության հմտությունների զարգացման վերաբերյալ:
3.4. Հանդիպել պատասխանատու պետական մարմինների և ԵՄ ներկայացուցիչների հետ` խորհրդատվության նպատակով: 3.5. Ազգային մակարդակում կազմակերպել կլոր սեղաններ` ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:
3.6. Ապահովել ծրագրի տեսանելիությունը և հաղորդակցությունը ինտերնետային կայքի, էլեկտրոնային տեղեկատվության, լոգոյի միջոցով:

4. Ամրապնդվել է ցանցում ներգրավված ՔՀԿ-ների կարողությունները` աջակցելու երիտասարդական և համայնքային միջոցառումների իրականացմանը.

Քայլեր

4.1. Կազմակերպել շահերի պաշտպանության վերաբերյալ սեմինար երիտասարդների և համայնքների ղեկավարների համար:
4.2. Կազմակերպել սեմինարներ ուսուցիչների համար և ամրապնդել կապերը դպրոցների և կրթական համակարգի պաշտոնյաների հետ:
4.3. Նպաստել երիտասարդական և համայնքային միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը:

5. Ծրագրի շրջանակներում ստեղծված ցանցը մոբիլիզացվել է` ամրապնդելու քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների, ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների միջև կապը.

Քայլեր

5.1. Ստեղծել կլիմայի փոփոխության հարթակ մշակելու/սահմանելու ծրագրի շրջանակներում ձևավորված ցանցի իրավունքները, առաքելությունը և կանոնակարգը:
5.2. Կազմակերպել առցանց կոնֆերանսներ ցանցում ներգրավված անդամների միջև` ԵՄ-ի կլիմայի փոփոխության քաղաքականության վերաբերյալ փորձի փոխանակման նպատակով:
5.3. Կազմակերպել մեկօրյա սեմինար ծրագրի մարզային անդամների համար ԵՄ-ի համապատասխան քաղաքականության վերաբերյալ:
5.4. Կազմակերպել տարածաշրջանային ասուլիս լուսաբանելու համար «Կլիմայի Արևելյան հարթակ» ծրագիրը մարզային և միջազգային մակարդակով:
5.5. Ուսուցանել տարածաշրջանային ՀԿ ցանցի անդամներին միջազգային մակարդակով իրականացվող նախաձեռնությունների, զարգացումների և բանակցությունների թեմաների վերաբերյալ: 5.6. Կազմակերպել ուսուցողական այց Բրյուսել` այցելելու համապատասխան ԵՄ կառույցների և պետական մարմինների` կլիմայի փոփոխության վերաբերյալ քաղաքականության քննարկման նպատակով: