Ինչ ենք անում
Որոնում ծառայություն
Իրականացաված ծրագրեր
Մանրամասն տվյալների հավաքագրում

Մանրամասն տվյալների հավաքագրում

Մանրամասն տվյալների հավաքագրում

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով կա դեռևս 4565 անհայտ կորած անձ, որոնցից 407-ի վերաբերյալ Հայաստանում բացվել են որոնման հայտեր: ԿԽՄԿ-ի պատվիրակությունն անցկացրել է տարբեր գնահատումներ և եկել այն  եզրակացության, որ նույնիսկ 17 տարի անց անհայտ կորածների ընտանիքներն (ԱԸԿ) ունեն տնտեսական, իրավական, հոգեբանական և/կամ սոցիալական կարիքներ:

2008-2009թթ. ընթացքում ՀԿԽԸ-ն և ԿԽՄԿ-ն հաջողությամբ իրականացրել են «Անհայտ կորածների մինչմահու տվյալների հավաքագրում» (ՄՄՏ) համատեղ ծրագիրը: 2012թ. հոկտեմբեր ամսին որոշում է կայացվել շարունակել այն: Ծրագրի նպատակն է ՀՀ տարածքում իրականացնել հակամարտության հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ ՄՄՏ-ի կանոնավոր հավաքագրում, որը պետք է օգտագործվի աճյունների ինքնության հաստատման գործընթացում: