Մեզ օգնում են մեր կորպորատիվ գործընկերները

25.03.2020
Մեզ օգնում են մեր կորպորատիվ գործընկերները

Այս օրերին, երբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր կամավորների ջանքերով սննդի փաթեթներ է տրամադրում միայնակ տարեցներին, ինչպես նաեւ իրականացնում մի շարք այլ միջոցառումներ՝ օգնելու մեր համաքաղաքացիներին հաղթահարելու այս ճգնաժամային իրավիճակը, շատ կարեւոր է հոգալ տվյալ գործընթացներն անվտանգ կազմակերպելու մասին։


 Այս հարցում մեզ օգնում են մեր կորպորատիվ գործընկերները։ "Սավ գրուպ" ընկերությունը մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, բախիլներ եւ այլ պաշտպանիչ պարագաներ է նվիրաբերել ՀԿԽԸ-ին, որպեսզի մեր կամավորները շարունակեն այս արտակարգ իրավիճակում ապահով պայմաններում օգնություն ցուցաբերել հասարակության խոցելի խմբերին։

 Շնորհակալ ենք "Սավ գրուպ" ընկերությանը մեր մարդասիրական նախաձեռնություններին աջակցելու համար։

ՄԵՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ