Մեր առաջնահերթությունը կյանքեր փրկելն է

30.06.2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեր առաջնահերթությունը կյանքեր փրկելն է

Մեր առաջնահերթությունը կյանքեր փրկելն է

Իրանում վերջերս տեղի ունեցած ճգնաժամը խորը մարդասիրական մարտահրավեր է: Հայկական Կարմիր խաչի ընկերությունն առաջնագծում է, սահմանային անցակետում իրականացնում է մոնիտորինգ և կարիքների գնահատում անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու համար:

Ձեր նվիրատվությունը կարող է կյանքեր փրկել

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը միջազգային և ներքին գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, մոբիլիզացնում է բոլոր հնարավոր ռեսուրսները՝ արդյունավետորեն արձագանքելու համար, բայց մեզ անհրաժեշտ է նաև ձեր օգնությունը։

Ձեր նվիրատվությունը թույլ կտա մեզ ապահովել.

· Սնունդ, ջուր և հիգենիկ պարագաներ

· Առաջին օգնություն և հոգեբանական աջակցություն

· Օգնել ընտանիքներին հագուստով

· Կանխիկ դրամական աջակցություն

 

Մենք հանձնառու ենք օգնել ամենախոցելի մարդկանց։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը   համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային գործընկերների հետ։ Մենք ունենք մարզային մասնաճյուղեր ամբողջ Հայաստանի տարածքում և  ունենք փորձ՝ արագ ու արդյունավետ արձագանքելու հրատապ կարիքներին։

Ճիշտ պահին Ձեր ներդրումը թույլ է տալիս մեզ արագ գործել, քանի որ ամեն րոպեն որոշիչ է։

Միացե՛ք մեզ, կատարե՛ք նվիրատվություն այսօր և օգնեք ձեռք բերել

Հիգիենիկ պարագաներ

Սնունդ տեղահանված ընտանիքի համար

Առաջին օգնություն և MHPSS աջակցություն ճգնաժամի մեջ գտնվող ընտանիքի համար

 Շնորհակալություն ենք հայտնում կարիքավոր մարդկանց կողքին լինելու համար

Միասին մենք հույս, պաշտպանություն և արժանապատվություն ենք բերում մարդկանց

Բոլոր նվիրատվությունները կօգտագործվեն Հայաստանում  արտակարգ օգնության և մարդասիրական աջակցության համար։ Միջոցները կօգնեն ապահովել դրամական օգնություն, սննդի փաթեթներ և հագուստ Իրանից ժամանողների համար։ Ձեր այսօրվա համերաշխությունը կարող է օգնել հազարավոր մարդկանց։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ