Դրամահավաք միայնակ տարեցների համար

21.01.2020
Դրամահավաք  միայնակ տարեցների համար

2019 թվականի դեկտեմբերի 23-ին և 24-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղի կամավորները 2-օրյա նախատոնական դրամահավաք-միջոցառում իրականացրեցին։
Առաջին օրն ակցիան իրականացվեց Վանաձորի Հ․ Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի շենքում։ Թատրոնի հանդիսատեսը հաճելիորեն զարմանում էր, որ թատրոն հաճախելով՝ մասնակից դարձավ նաև բարեգործական ակցիայի։

Հանգանակություն կատարողները ստանում էին նվերներ «Նվիրիր տոն» բացիկներով զարդարված տոնածառից, ինչպես նաև՝ Լոռու ՄՄ կամավորների և աշխատակիցների կողմից պատրաստված թխվածքներ և ՀԿԽԸ «Անվտանգ ընտանիք» գրքույկը։

Այս նախաձեռնությանը մեծ պատրաստակամությամբ մասնակցեցին նաև ամանորյա մանկական ներկայացման հերոսները՝ թատրոնի դերասանները և թատրոնի այլ աշխատակիցներ։ Շնորհակալ ենք թատրոնի տնօրեն տիկին Լուսինե Սահակյանին համագործակցության համար։

Միջոցառման 2-րդ օրը Լոռու ՄՄ կամավորները նույն ակցիան շարունակեցին Վանաձորի փողոցներում՝ քաղաքացիներին ներկայացնելով նաև տպագիր նյութեր ՀԿԽԸ գործունեության մասին։ Այդ ընթացքում 5 քաղաքացիներ ցանկություն հայտնեցին դառնալու ՀԿԽԸ Լոռու ՄՄ կամավոր:

Դրամահավաքի արդյունքում հանգանակված գումարը կուղղվի միայնակ տարեց մարդկանց հոգսը թեթևացնելուն։

Շնորհակալ ենք բոլորին:

ՄԵՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ։