Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Առաջին օգնության դասընթաց Գեղամասարի երեխաների համար [uri] => /news/first-aid-training-for-children-from-geghamasar.html [id] => 312 ) 1
Առաջին օգնության դասընթաց Գեղամասարի...

Առաջին օգնության դասընթաց Գեղամասարի երեխաների համար

04.02.2019
Առաջին օգնության դասընթաց Գեղամասարի երեխաների համար

Փետրվարի 1-ին, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Գեղամասար համայնքի դպրոցի 8-ից 11-րդ դասարանների աշակերտները և ուսուցիչները մասնակցեցին Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության դասընթացին, որը կազմակերպվել էր «Կոկա-Կոլա Երևան Մարաթոն» ակցիայի շրջանակներում հավաքված միջոցներով։ Դպրոցին հանձնվեցին նաև 2 կրակմարիչ և Առաջին օգնության արկղիկ: Հոկտեմբերի 21-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Վազենք Կարմիր Խաչի հետ» խորագրով, միացել էր «Կոկա-Կոլա Երևան Մարաթոն» կողմից կազմակերպած դրամահավաքին՝ սահմանամերձ գյուղերում Առաջին օգնության դասընթացներ կազմակերպելու համար։ Հավաքվել էր մոտ 200 000 դրամ, որի շնորհիվ դասընթաց կանցկացվի նաև Տավուշի մարզի Վազաշեն համայնքի դպրոցում։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ