Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Կապի մեջ եղեք հարազատների հետ [uri] => /news/restoring-family-links.html [id] => 455 ) 1
Կապի մեջ եղեք հարազատների հետ

Կապի մեջ եղեք հարազատների հետ

04.10.2020
Կապի մեջ եղեք հարազատների հետ

Հակամարտությունների և միգրացիայի հետևանքով ընտանիքների տարանջատման ցավն, անշուշտ, հնարավոր չէ համեմատել որևէ այլ տառապանքի հետ։


Նման իրավիճակներում, երբ աճում է վախի ու հարազատի ճակատագրի մասին անորոշության զգացողությունը, ավելի քան երբևէ կարևոր է դառնում Ընտանեկան կապերի վերականգնման ծառայությունների աշխատանքը նրանց համար, ովքեր բաժանվել են իրենց հարազատներից։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) «Որոնում» ծառայությունը պատրաստ է արձագանքելու այս իրավիճակում։

Մենք կոչ ենք անում նրանց, ում ընտանիքները տարանջատվել են հակամարտության հետևանքով, հավաստիանալ, որ բացի ձեր հարազատից, դուք ունեք այն մարդկանց կոնտակտային տվյալները, որոնք մշտական կապի մեջ են նրա հետ։

 

Բացի այդ, բնակավայրի և/կամ կոնտակտային տվյալների փոփոխության դեպքում, խորհուրդ ենք տալիս տրամադրել Ձեր նոր բնակավայրի և կոնտակտային տվյալների մասին տեղեկատվությունն այլ մարդկանց (ընկերներ, հարևաններ, գործընկերներ)։ Սա պետք է արվի ընտանեկան կապերի հնարավոր խզումը կանխելու նպատակով:

 

Եթե արդեն կորցրել եք կապը Ձեր սիրելիների հետ, դիմեք ՀԿԽԸ «Որոնում» ծառայություն՝

ք. Երևան, Պարոնյան 21/1

հեռ.՝ +374 60 625066

էլ․ փոստ՝ [email protected]

Եղե´ք կապի մեջ։

 

 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ