Նորություններ
Հոգեբանական դասընթաց` սիրիահայ կանանց համար

Հոգեբանական դասընթաց` սիրիահայ կանանց համար

22.02.2015
Հոգեբանական դասընթաց` սիրիահայ կանանց համար

Փետրվարի 26-ին «Հայաստանի Փախստականների ընդունման բարելավում և մտահոգության առարկա անձանց ինտեգրման խթանում»  ծրագրի շրջանակներում, շահառու սիրիահայ կանանց համար  անցկացվեց հոգեբանական դասընթաց`  «Հուզական արտացոլում» թեմայով:

Դասընթացի սկզբում ծրագրի համակարգող Հասմիկ Խաչատրյանն ամփոփ ներկայացրեց փախստականների համար ՀԿԽԸ կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են ՄԱԿ ՓԳՀ կողմից:

Հոգեբանները շարունակեցին հանդիպումը՝  ներկայացնելով հոգեբանական ծառայության էությունը և կարևորությունը: Մասնակից կանայք կիսվեցին իրենց անհանգստություններով  և խնդիրներով, որոնց բախվում են ամեն օր:

Հոգեբանները մեկնաբանեցին հուզական փոփոխությունների ազդեցությունը մարդու հոգեկան առողջության վրա և ուղղորդեցին, թե  ինչպես կարելի է  հաղթահարել հուզական բարդ իրավիճակները, տվեցին մի շարք գործնական խորհուրդներ, որոնք խթանում են հուզական լարվածության թուլացումը:

Դասընթացի ընթացքում իրականացված քննարկումներն ուղեկցվեցին հոգեբանական վարժությունների կիրառմամբ, որոնց հիմնական նպատակն էր դուրս բերել մասնակիցների հուզական լարվածությունը:

Հանդիպումն ավարտվեց  օրվա ներկայացված թեմաների ամփոփ քննարկմամբ: