Նորություններ
Հանդիպում շահագրգիռ կողմերի հետ

Հանդիպում շահագրգիռ կողմերի հետ

12.11.2015
Հանդիպում շահագրգիռ կողմերի հետ

Նայեմբերի 5-ից 10-ը Ծաղկաձորում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ միասին, “Սիրիահայերի ինտեգրման խթանում” ծրագրի շրջանակներում իրականացրել է դասընթաց` ”Փախստականների միջազգային իրավունքը և Հայաստանում միգրացիայի օրենսդրությունը” թեմայով: Սեմինարին մասնակցել են ծրագրի 6 թիրախային մարզերի` Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Շիրակ և Լոռի ներկայացուցչական խմբերը կազմված` Հայկական Կարմիր խաչի մարզային մասնաճյուղերի, մարզպետարանների տարբեր ստերաբաժանումների, քաղաքապետարանների և գյուղական համայնքների ներկայացուցիչներից և հասարակական կազմակերպություններից: ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի առաջարկով սեմինարին մասնակցեց նաև Տավուշի մարզը:

Մասնակիցները ծանոթացան ապաստան հայցողների և փախստականներին վերաբերող միջազգային օրենսդրությանը և փաստաթղթերին, կարգավիճակ ստանալու կարգին, ՀՀ-ում փախստականների վերաբերյալ օրենքին, փախստականների մեծ ներհոսքի դեպքում` երկրի մակարդակում արձագանքման համակարգմանը: