Նորություններ
ՀԿԽԸ լիդեր_կամավորները վերապատրաստվեցին ԱՕ,...

ՀԿԽԸ լիդեր_կամավորները վերապատրաստվեցին ԱՕ, էպիդեմիաների կանխարգելում թեմաներով

21.04.2021
ԴԱՍԸՆԹԱՑ
ՀԿԽԸ լիդեր_կամավորները վերապատրաստվեցին ԱՕ, էպիդեմիաների կանխարգելում թեմաներով

Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի կողմից ֆինանսավորվող «Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայության բարձրացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ապրիլի 11-14-ը Ծաղկաձորում, ապա ապրիլի 15-17-ը Երևանում ՀԿԽԸ լիդեր_կամավորները վերապատրաստվեցին ԱՕ, էպիդեմիաների, պանդեմիաների կանխարգելում և դիմակայում, մաքուր ջուր, թեմաներով:

Ծրագրի նպատակն է բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ բնակչության առողջության վրա աղետների և արտակարգ իրավիճակների բացասական ազդեցությունը և հետևանքները նվազեցնելու համար, ինչպես նաև բարելավել համաճարակներին դիմակայելու, առաջին օգնության, հոգեբանական աջակցության կարողությունները:

Կարմիր խաչի վերապատրաստված 145 համայնքային կամավորները կիրականացնեն համայնքների կարողությունների զարգացմանը և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, որոնք կնպաստեն արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած առողջապահական խնդիրների նկատմամբ համայնքների դիմակայունության բարձրացմանը:

Ծրագրում ընդգրկված 6 համայնքների՝ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռվա, Շիրակի Երևանի համայնքների 265 000 ներկայացուցիչ տեղեկատվություն կստանա արտակարգ իրավիճակներում և աղետների ժամանակ առողջապահական խնդիրների վերաբերյալ: