Նորություններ
Դատախաղ-մրցույթ միջազգային մարդասիրական...

Դատախաղ-մրցույթ միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ

08.09.2015
Դատախաղ-մրցույթ միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

իրավագիտության ֆակուլտետների ուսանողներին

Հրավիրում ենք մասնակցելու Միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով դատախաղ-մրցույթին
Հոկտեմբերի 30 - Նոյեմբերի 1, 2015թ.

Դատախաղ-մրցույթի նպատակն է տեսական դասընթացների և գործնական առաջադրանքների միջոցով խորացնել Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ երիտասարդ իրավաբանների գիտելիքները:

Մրցույթին կարող են մասնակցել ԲՈՒՀ-երի բարձր կուրսերի իրավագիտության ֆակուլտետների երեք ուսանողից կազմված թիմերը, ովքեր իրենց ԲՈՒՀ-ում արդեն անցել են Միջազգային հանրային իրավունքի դասընթացը։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կոլեկտիվ հայտի համապատասխան ձևը և պատասխանել կից՝ Միջազգային մարդասիրական իրավունքին առնչվող առաջադրանքին:

Լրացված հայտը պետք է ներկայացնել Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակ՝ Պարոնյան 21/1 (դիմումի ձևը կարելի է վերցնել ֆակուլտետի դեկանատից կամ ՀԿԽԸ-ից, ինչպես նաև ներբեռնել այստեղ և ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ մինչև ս.թ. հոկտեմբերի 9-ը: Ընտրական փուլը հաջողությամբ անցած թիմերը կմասնակցեն մրցույթին։

Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դատախաղ-մրցույթն անցկացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ և Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի հետ համագործակցությամբ (ՄՀԻՀԿ):
Դատախաղը՝ ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ, Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողների համար անցկացվում է 2005 թվականից։
Մրցույթին մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ԿԽՄԿ-ն:


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀԿԽԸ՝ հետևյալ հեռախոսահամարով. 060 625060: