Նորություններ
Կարողությունների զարգացում․...

Կարողությունների զարգացում․ Մեդիագրագիտության դասընթաց Լոռու ՄՄ կամավորների համար

27.10.2018
Կարողությունների զարգացում․  Մեդիագրագիտության դասընթաց Լոռու ՄՄ կամավորների համար

« Կամավորների  կարողությունների զարգացում» կամավորական նախաձեռնության շրջանակներում ՀԿԽԸ Լոռու ՄՄ կամավորները յուրաքանչյուր հինգշաբթի հավաքվում են մասնաճյուղի գրասենյակում, կիսվում շաբաթվա նորություններով և միմյանց փոխանցում իրենց գիտելիքները, առաջարկում են նոր թեմաներ, որոնց շուրջ ցանկալի կլիներ զրուցել և հնարավորինս տեղեկացված լինել դրանց մասին։

Նախորդ հինգշաբթի ՀԿԽԸ Լոռու ՄՄ կամավորների համար կազմակերպվեց «Մեդիագրագիտության» թեմայով քննարկում։ Կամավորներն իրենք էին առաջարկել այդ թեման՝ հաշվի առնելով դրա արդիականությունը։ Քննարկումն անցկացնելու համար հրավիրվել էր մեդիա փորձագետ Յունոնա Մարտիրոսյանը, ով 2007 թ․-ից ՀԿԽԸ Լոռու Մարզային մասնաճյուղի ակտիվ կամավորներից էր և, մեծ սիրով ու պատրաստակամությամբ, կամավորների հետ կիսվեց իր փորձով։

Բանախոսը ներկայացրեց թեմայի արդիականությունն ու կարևորությունը՝ ապահովելով լսարանի հետ ինտերակտիվ կապ։ Ներկայացվեցին թեմայի առանցքային կետերը, մեդիայի դերը մեր կյանքում և առօրյայում, ներկայացվեց, թե ինչպես գրագետ օգտվել և օգտագործել  մեդիան, տարբերել ապատեղեկատվությունը, գրագետ հաղորդակցվել սոց․ ցանցերում և այլն։ Կամավորներն ակտիվորեն մասնակցում էին քննարկումներին և կիսվում իրենց մտահոգություններով՝ կապված մեդիագրագիտության հետ։ Բանախոսը նշեց, որ թեման արդիական է յուրաքանչյուրի համար, քանի որ 21-րդ դարի մարտահրավերները պահանջում են լինել մեդիագրագետ։ Դասընթացն ամփոփվեց հարց ու պատասխանով և կրկին հանդիպելու ակնկալիքով։