Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հանուն որակյալ խնամքի [uri] => /news/for-quality-care-well-being-and-a-dignified-life.html [id] => 468 ) 1
Հանուն որակյալ խնամքի

Հանուն որակյալ խնամքի

17.01.2021
 Հանուն որակյալ խնամքի


2020 թ, նոյենբերի 12-13-ին ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի խնամող անձնակազմի 41 անդամների համար «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր «Ծերությանը բնորոշ համախտանիշներ և համապատասխան խնամքը» թեմայով հմտությունների զարգացման դասընթաց, որն անցկացրեցին «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» մասնագետները։


Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում 2020 սեպտեմբերից մեկնարկել է խնամքի ծրագիրը, որի նպատակն է էապես բարելավել խնամքի կենտրոնի ծառայությունների որակը՝ նվազագույն չափորոշիչների բարելավվման և անձնակազմի վերապատրաստման միջոցով։

                                                                           

 

 

Տեսական բաժնում մասնակիցները ծանոթացան տարեցների հոգեբանական առանձնահատկություններին, նրանց հետ ճիշտ հաղորդակցման սկզբունքներին, սովորեցին ակտիվ լսելու մի շարք հնարքներ, ինչպես նաև փորձարկեցին դրանք գործնականում։ Հաջորդիվ ծանոթացան գերիատրիկ՝ ծերությանը բնորոշ համախտանիշներին, ինչպիսիք են սարկոպենիան, ծերունական ասթենիան, անկումները և այլն, իմացան դրանց նշանները և խնամքի կազմակերպման առանձնահատկությունները։ Հատուկ անդրադարձ եղավ նաև դեմենցիաներին՝ ծերունական թուլամտությանը, մասնակիցները ծանոթացան ախտանշաններին, տեսակներին, կանխարգելման ուղիներին, ինչպես նաև դեմենցիա ունեցող մարդու խնամքի հիմունքներին, փորձեցին տարանջատել դեմենցիան՝ ծերությանը բնորոշ և բնական համարվող խնդիրներից, սովորեցին ուղեղի աշխատանքը խթանող մի շարք վարժություններ, որոնք կարող են կիրառել ինչպես իրենց համար, այնպես էլ խնամյալների հետ աշխատանքում։

 

Դեկտեմբերի 1-ից ծրագրի շրջանակներում վերապատրաստված 25 կամավորներ՝ մասնագիտական անձնակազմի անմիջական ղեկավարության և վերահսկողության ներքո, ամենօրյա աջակցություն են ցուցաբերում  ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի խնամքի թիմին․ օգնում են խնամյալներին տեղաշարժվել, խոհանոցից սնունդ վերցնել  և այլն: Կամավորները Կենտրոնի բնակիչներին աջակցում են ինչպես հաստատության ներսում, այնպես էլ դրսում` բժշկական հաստատություններ այցերի և սոցիալական տարբեր միջոցառումների ժամանակ:

                                             

 

 

Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ և տևելու է մինչև 2023 թվականի հուլիսը։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ