Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Բարեկեցության հասնելու ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո [uri] => /news/csdvfbgnhmjkluyhgfdsa.html [id] => 685 ) 1
Բարեկեցության հասնելու ճանապարհը Լեռնային...

Բարեկեցության հասնելու ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո

27.10.2025
ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
Բարեկեցության հասնելու ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո

Երբ մանկությունը խաթարվում է

2020 թվականի աշնանը կյանքը մի ակնթարթում փոխվեց Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր ընտանիքների համար։ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև սկսվեց 44-օրյա դաժան պատերազմ, և հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները։ Երեխաների համար այս ամենը ոչ թե պարզապես տան, այլ անվտանգ ու անմեղ մանկության կորուստ է։

Նարեն ընդամենը երեք տարեկան էր, երբ իր ընտանիքը տեղափոխվեց Հայաստան՝ փրկություն որոնելով։ Որոշ ժամանակ անց նրանք վերադարձան տուն՝ հույս ունենալով, որ Լեռնային Ղարաբաղում կվերականգնվի կայունությունը։

2023 թվականին, երբ Նարեն արդեն վեց տարեկան էր, ստիպված եղավ իր ընտանիքի հետ կրկին թողնել ամեն ինչ։ Նրանք ավելի քան 100,000 այն մարդկանցից էին, ովքեր վերաբնակվեցին ՀՀ Արմավիրի մարզում։

Փարաքարի նոր դպրոցում Նարեն սկզբնական շրջանում գրեթե չէր խոսում, չէր խաղում, հաճախ լարված էր, խուսափում էր աչքերի կոնտակտից, վախենում էր բարձր ձայներից։ Նարեի լռությունը իր մեջ ամփոփում էր պատերազմի անտեսանելի ծանրությունը։

Անվտանգ միջավայրի ստեղծում

Նարեին աջակցելու ճանապարհը սկսվեց պարզ, բայց կարևոր մի բանից՝ վստահությունից։

Եվրոպական Միության մարդասիրական օգնության աջակցությամբ իրականացվող RENEW ծրագրի շրջանակներում Հայկական կարմիր խաչի ընկերությունը տրամադրում է հոգեսոցիալական աջակցություն Նարեին և այն երեխաներին, ովքեր ունեն դրա կարիքը։

Քանի որ Նարեն սկզբնական շրջանում դժվարանում էր հաղորդակցվել խոսքով, նրա հետ աշխատող հոգեբանը իրեն տալիս էր հնարավորություն արտահայտվել արտթերապևտիկ տարբեր գործիքներով՝ մատիտներ, հեքիաթագրքեր, խաղալիքներ։

Սկզբում Նարեն ներամփոփ էր, հետո դանդաղ սկսեց նկարել, ապա ժպտալ, որն էլ ճանապարհ էր դեպի վստահություն․ ամեն քայլ առաջընթաց էր Նարեի բարեկեցության ճանապարհին։

RENEW ծրագիրը ապահովում է անհատական ու խմբային խորհրդատվություն և ապահով տարածք՝ օգնելով տեղահանված անձանց բացահայտել ռեսուրսները և վերականգնել կայունությունը իրենց կյանքում։

Լռության ձայնը

Նարեի՝ բարեկեցության հասնելու ճանապարհը ընթանում էր փոքր, բայց վստահ ու կարևոր քայլերով։

Նարեի նկարները, որոնք նախկինում մռայլ էին, սկսեցին գունավորվել և կենդանանալ։ Նրա լռությունը, որն առաջ վախի մասին էր, սկսեց փոխարինվել խորությամբ։Նարեն սկսեց աստիճանաբար ժպտալ, որը նշանակալի պահ էր այդ ճանապարհին։ Նա սկսեց մասնակցել խաղերին, խոսել ուսուցչուհու հետ, աչքերի կոնտակտ ունենալ․ սովորական թվացող գործողություններ, որոնք իրականում խոսում էին ապահովության զգացումի մասին։

Տեսանելի առաջընթաց

Ժամանակի ընթացքում փոփոխությունը դարձավ ակնհայտ։ Զգուշավոր քայլերը ստեղծեցին կայուն առաջընթաց։

Հոգեսոցիալական աջակցության շնորհիվ Նարեն վերագտավ կապը իր շրջապատի հետ.

✔ Նվազեց ներքին լարվածությունը։

✔ Նարեն դարձավ ավելի հանգիստ և հավասարակշռված։

 ✔ Վախն ու անհանգստությունը իրենց տեղը զիջեցին վստահությանն ու ապահովությանը։

✔ Նարեն սկսեց ճանաչել և կառավարել իր հույզերը։

✔ Նրա սոցիալական հմտությունները բարելավվեցին։

✔ Ձևավորվեցին վստահելի և ապահով միջանձնային հարաբերություններ։

Սրանք ոչ թե պարզապես արտաքին փոփոխություններ էին, այլ խորքային վերականգնման ճանապարհ։

Նարեի հաղթահարման ճանապարհը իրեն տվեց հնարավորություն նորից զգալու՝ ինչ է նշանակում լինել երեխա։

Յուրաքանչյուր լռություն իր մեջ մի պահում է մի պատմություն

Նարեի նման երեխաները շատ են՝ լուռ, ոչ թե որովհետև ասելիք չունեն, այլ որովհետև ասելիքը շատ է։ Լռությունը հաճախ պաշտպանական մեխանիզմ է, բայց ժամանակի, հետևողականության և վստահության շնորհիվ լռությունը կարող է վերափոխվել։

Նարեի առաջընթացը ցույց է տալիս, որ բարեկեցության հասնելու ճանապարհը արագության մասին չէ, այլ հետևողականության, որը կայուն ապագայի հիմքերից է։

RENEW ծրագրի մասին

RENEW ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության մարդասիրական օգնության աջակցությամբ, նպատակ ունի բարելավել Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի հակամարտության հետևանքով տեղահանված 16,020 կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների կենսական պայմաններն ու հոգեբանական բարեկեցությունը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ նպատակ ունենալով օգնել տեղահանված մարդկանց վերակառուցել իրենց կյանքը և վերագտնել ու զարգացնել կայունությունն ու ուժը։

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ