Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Դրամահավաք` Քեսաբից տեղահանվածներին աջակցելու համար [uri] => /news/supporting-displaced-people-from-kessab.html [id] => 70 ) 1
Դրամահավաք` Քեսաբից տեղահանվածներին աջակցելու...

Դրամահավաք` Քեսաբից տեղահանվածներին աջակցելու համար

04.04.2014

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` հավատարիմ լինելով իր մարդասիրական առաքելությանը,  կազմակերպում է դրամահավաք` աջակցելու Սիրիայի Քեսաբ շրջանից տեղահանված ընտանիքներին, որոնք ապաստան են գտել Լաթաքիա քաղաքում: Դրամական փոխանցումներ կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարին. 1150000234040500 (ՀՀ դրամ), “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ:  Հեռ. +0374 10 538603:

Ս.թ. մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական խմբավորումները երեք սահմանային անցակետերից հարձակվել են Սիրիայի Քեսաբ շրջանի վրա` գրավելով Քեսաբն ու հարևան գյուղերը: Շրջանում ապրող մոտ 2000 բնակիչներ, թողնելով ամեն ինչ, մի կերպ փրկվել են` ապաստանելով մոտ 65 կմ հեռավորության վրա գտնվող Լաթաքիայում։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ