Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀԿԽԸ պատվիրակության այցը Իրանական Կարմիր մահիկ [uri] => /news/arcs-visit-to-iranian-red-crescent.html [id] => 242 [content] => 1 ) 1
ՀԿԽԸ պատվիրակության այցը Իրանական Կարմիր մահիկ

ՀԿԽԸ պատվիրակության այցը Իրանական Կարմիր մահիկ

03.10.2017
ՀԿԽԸ պատվիրակության այցը Իրանական Կարմիր մահիկ

Սեպտեմբերի 25-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) պատվիրակությունը նախագահ Մխիթար Մնացականյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Իրանական Կարմիր մահիկի ընկերության (ԻԿՄ) Կենտրոնական գրասենյակում: Պատվիրակությունը, որի կազմում էին  Գլխավոր քարտուղար Աննա Եղիզարյանը և Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Մարիանա Հարությունյանը, Իրանում էր գործընկեր Ազգային ընկերության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիայիի հրավերով:

Նախագահի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցինք այս տարի Երևանում կնքված փոխըմբռնման հուշագրում նախանշված ուղղություններով համագործակցության խորացման հնարավորություններն ու հետագա ծրագրերը: Երկու Ազգային ընկերությունները կհամագործակցեն, մասնավորապես, համայնքներում աղետների ռիսկի նվազեցման՝ աղետների կառավարման և պատրաստվածության բարձրացման, կազմակերպության զարգացման, մասնաճյուղերի կարողությունների հզորացման և այլ ոլորտներում:

Մոտակա ամիսներին Հայկական Կարմիր խաչի ընկերություն կայցելի ԻԿՄ Աղետների կառավարման կենտրոնի ղեկավարը՝ տվյալ ուղղությամբ ՀԿԽԸ կարողություններին ծանոթանալու և  համագործակցության ծրագրեր մշակելու նպատակով:

ՀԿԽԸ պատվիրակությունը հանդիպեց նաև Իրանական Կարմիր մահիկի գլխավոր քարտուղար Մուստաֆա Մուհամադիունի հետ, եղավ Աղետների կառավարման կենտրոնում:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ