Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակության այցը [uri] => /news/visit-of-austrian-red-cross-delegation.html [id] => 352 ) 1
Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակության այցը

Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակության այցը

22.10.2019
Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակության այցը

Հոկտեմբերի 9-ին և 10-ին Հայաստանում էր Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակությունը՝ փոխնախագահ Մայքլ Գոլդների ղեկավարությամբ։

Այցի նպատակն էր ծանոթանալ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ իրականցվող ծրագրերի ընթացքին ու ձեռքբերումներին։ Պատվիրակությունը, որի կազմում էին Միջազգային համագործակցության ղեկավար Վոլտեր Հայեկը եւ մի շարք մասնաճյուղերի ղեկավարներ, այցելեց ՀԿԽԸ Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի Ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ մասնակցեց ուսումնական վարժանքի, Վանաձորում՝ տնային խնամքի կենտրոն, Երեւանի Արցախի փողոցի հանրակացարան, որտեղ սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրվում երեխաներին ու տարեցներին, ԻՐԻՍ Բիզնես ինկուբատոր, ինչպես նաեւ սիրիահայերի՝ ՀԿԽԸ աջակցությամբ ստեղծված բիզնես նախագծեր։

ՀԿԽԸ Կենտրոնական գրասենյակում հյուրերին ողջունեց գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը․

- Շնորհակալ եմ բարձր մակարդակի, երկարատև, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության համար։ Ավստտրիական Կարմիր խաչի աջակցությամբ արդեն երկար տարիներ է, ինչ իրականացրել ենք ծրագրեր, որոնք նպաստել են Ազգային ընկերության զարգացմանը։

Ներկայացնելով ՀԿԽԸ ձեռքբերումներն ու ապագա ծրագրերը, կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը՝ գլխավոր քարտուղարն առաջարկեց մասնաճյուղերի միջև համագործակցության ծրագրեր իրականացնել, քանի որ մասնաճյուղերի զարգացումը ՀԿԽԸ առաջնահերթ ուղղություններից է, ինչպես նաև աջակցել կամավորների կառավարման համակարգի զարգացմանը։

Ավստրիական Կարմիր խաչի փոխնախագահ Մայքլ Գոլդները ևս շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ տպավորված են Հայկական Կարմիր խաչի ընկերության աշխատանքի բարձր որակով և արդյունավետությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործացկությունը։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ