Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայկական Կարմիր խաչի ընկերություն [uri] => /news/sebastian-kurz-visited-arcs.html [id] => 90 ) 1
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան...

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայկական Կարմիր խաչի ընկերություն

09.09.2014

Սեպտեմբերի 8-ին, ժամը 14:30-ին Հայկական Կարմիր խաչի ընկերություն այցելեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Ավստրիայի արտգործնախարարության պաշտոնյաներ, Ավստրիայի զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Մարտին Լեդոլտերը, Ավստրիայի Զարգացման Համագործակցության գործառնությունների բաժնի  և ավստրիական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից` Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի օժանդակությամբ իրականացվող սիրիահայերի աջակցությանն ուղղված ծրագրային գործունեությանը, մոտեցումներին և արդյունքներին:

Բարձրաստիճան հյուրերին ողջունեց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը.

- Օգտվելով այս հնարավորությունից, Հայաստանի բնակչության, ինչպես նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից ցանկանում եմ շնորհակալական խոսքեր ուղղել Ավստրիայի կառավարությանը,  Ավստրիայի զարգացման գործակալությանը, Ավստրիական Կարմիր խաչին` արդյունավետ համագործակցության և այն շարունակական աջակցության համար, որ տրամադրվում է հայ ժողովրդին` մեր երկրում մարդասիրական ուղղվածության ծրագրերի ֆինանսավորման և իրականացման համար: Համոզված եմ, որ այս համագործակցությունը էլ ավելի կնպաստի մեր երկրների միջև բարեկամության խորացմանը:

Ավստրիայի Կարմիր խաչի Գլխավոր քարտուղար Վերներ Կերչբաումը նշեց, որ ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` կատարած աշխատանքի համար.

-  Ես կարծում եմ, որ ներդրումները շարունակական կլինեն, քանիր որ կատարվել է արված աշխատանքի գնահատում, և արդյունքները դրական են: Երեք կողմերն էլ շահում են  այս համագործակցությունից` և Ավստրիական ու Հայկական Կարմիր խաչերը, և հասարակությունը:   

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը մասնավորապես ասաց.

- Երախտապարտ եմ այս հնարավորության համար, որ կարող եմ տեղում ծանոթանալ մեր աջակցությամբ իրականացվող ծրագրերին: Կուզենայի տեղեկացնել, որ մեր օժանդակությունը շարունակական կլինի, քանի որ մենք տեսնում ենք իրականացված ծրագրերի արդյունքը:

Այնուհետև, Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը ներկայացրեց "Աջակցություն սիրիահայերին" ծրագիրը, որի շրջանակներում 300 սիրիահայ ընտանիք 2013 թվականի հոկտեմբերից 2014 թվականի հունիս ամիսների ընթացքում օգնություն է ստացել, այդ թվում` տաք հագուստ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք և, սեփական գործ սկսելու համար, գործիքներ ու սարքավորումներ: 

Արտգործնախարար Սեբաստիան Կուրցը շփվեց նաև ծրագրի շահառուների` սիրիահայերի հետ, լսեց նրանց կարծիքը, տպավորություններն ու առաջարկները: Հանդիպման վերջում արտգործնախարարը նրանց խորհրդանշական նվերներ հանձնեց:  

Սիրիահայերի հետ զրուցեցին նաև ավստրիական պատվիրակության հետ ժամանած ավստրիական ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Նրանց առավելապես հետաքրքրում էին սիրիահայերի ինտեգրման խնդիրները` կարողանում են արդյոք նրանք աշխատանք գտնել, ինչպես են լուծում բնակարանի կամ երեխաների ուսման  հարցերը: Լրագրողները հարցեր տվեցին նաև «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում ստացած օգնության և սիրիահայերի համար դրա արդյունավետության վերաբերյալ:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ